Մենք բոլորս, ըստ էության, միևնույն բանն ենք ուզում՝ լինել երջանիկ, առողջ և հասնել հոգեկան ներդաշնակության։
Միայն թե միշտ չենք հասկանում, թե ինչպես դրան հասնել, ու բազմաթիվ սխալներ ենք գործում, անպետք, անիմաստ գործողություններ, որոնք մեզնից խլում են մեր վերջին ուժերը։
Կարող է թվալ, որ նվիրական գնումը կամ կատարյալ կառուցվածքի ձեռքբերումը կամ ծով մեկնելը վերջապես երջանկություն կբերեն, բայց, ավաղ… Դեպի երջանկություն ընկած ճանապարհը լրիվ ուրիշ կողմի վրա է։
Վադիմ Զելանդի կարծիքով՝ ստորև բերվում են այն հանգամանքները, որոնց դեպքում մարդը կարող է երջանիկ լինել։
1. Թողնել խմելը, ծխելը, միս ուտել։
Բայց այն չուտել ֆասթ-ֆուդի տարբերակով։ Ընդհանրապես ոչ մի տեղ ոչինչ չուտել, ցանկալի է, որ ինքներդ ձեզ կերակրեք կենդանի սնունդով, սահմանափակեք ածխաջրածինները, բացառեք շաքարը, ծամոն չծամեք։
Ցանկալի է անցնել ատամի փոշու, քանի որ ատամի մածուկների մեջ եղած ֆտորի միացությունը ճնշում է կոնաձև գեղձը։
2. Մաքրել աղեստամոքսային տրակտը։
Ցանկալի է իրականացնել հակամակաբուծային մաքրում, դուրս նետել դեղորայքային ավելորդությունները։ Յոդ, ջրածնի պերոքսիդ, ինչպես բանակում, բժշկի չգնալ։ Ընդհանրապես վերջ տվեք հավատալ հիվանդություններին։ Դրանք պարզապես չկան
3. Սկսեք խոսել ձեր մարմնի հետ։
Մարմինը՝ այդ աստվածային անոթը, ունի իր ձայնն ու գիտակցությունը ու միշտ ասում է, թե իրեն ինչ է պետք, և ինչ պետք չէ։ Եվ պետք է սովորել հարգել մարմինը։ Ցածր վիբրացիոն սննդի հանդեպ պահանջմունքը վկայում է բջջային կառուցվածքի խեղաթյուրումների մասին։
Պետք է սկսել կապ պահել օրգանիզմի տարրերի հետ, ընկերանալ նրանց հետ ու նրանց մաքրելու, վերականգնելու ու իրական օրգանիզմի վերափոխվելու առաջադրանքներ տալ։
Վերջ տուր արձակված մազերով փողոց դուրս գալու սովորությանը, գեղեցկության սրահներով տարվելուն։
Մազերը ալեհավաքներ են, որոնք հավաքում են իրենց վրա օտար մտքերն ու անպետք ինֆորմացիան։ Մազերն արձակել պետք է միայն Բարձրյալ ուժերի հետ շփվելիս։
4. Ամեն օր մարզանք արեք։
Դրա համար օգտագործեք հանգիստ ֆիզիկական վարժությունների ցանկացած համալիր մեդիտատիվ երաժշտության ներքո։
Օգտագործեք արոմալամպեր ու զանազան չակրաները բացող յուղեր։
5. Օրական 2-3 ժամ զբոսանք մաքուր օդում։
Ցանկալի է՝ հասարակությունից հեռու։ Բնության հետ շփվեք, կենտրոնացեք շնչառության վրա։ Վերջ տվեք առևտրի կենտրոններ, մարզադաշտեր, ցույցեր, ծխահարված գարեջրատներ ու գլամուրային հաստատություններ այցելելուն, ընկերուհիներ, տղաների, տատիկների ի հետ ինչ-որ բան ու ինչ-որ մեկին քննարկելուն։ Խուսափեք անպետք շփումից։
6. Վերանայեք ձեր զգեստապահարանի պարունակությունը։
Թողեք հարմարավետ, պրակտիկ, բնական, ազատ ձևվածք ունեցող հագուստները։ Դեն նետեք ամեն սև բան։ Հասկացեք, որ իրերն ավելի շատ են, քան դրանք կարելի է հագնել։ Բաժանեք ավելորդ հագուստները ու հավիտյան դադարեք մտածել նորաձևության և այն մասին, թե ինչ հագնել։
7. Հնարավորինս քիչ զարդեր կրեք։
Շղթաներ, թևնոցներ, մատանիներ…Այս ամենը կապում է էներգիաները, արգելափակում ազատ հոսքը։ Մոտավորապես նույնը պետք է անել տոննաներով օծանելիքի ու կոսմետիկայի հետ։
8. Դեն նետեք միկրոալիքային վառարանը։
Երբեք հեռուստացույց մի դիտեք։ Հոսանքից անջատեք բոլոր անպետք սարքերը, վերացրեք տնով մեկ ընկած լարերը։ Պետք է չշատախոսել բջջային հեռախոսով, քնելիս այն անջատել։ Հասկանալի է, որ համակարգիչը հիմա դժվար է դեն նետել, բայց դրա օգտագործումը հնարավորինս սահմանափակել հնարավոր է։
9. Տանը, սենյակում, բանջարանոցում կատարյալ մաքրություն պահպանեք։
Մաքրեք բոլոր անկյունները, դեն նետեք բոլոր անպետք բաներն անխնա կերպով։ Հրաժեշտ տվեք բոլոր ջարդված, կոտրված, սոսնձած, չաշխատող, տարիներով չօգտագործվող իրերին։ Ինչ որ հարկավոր է, վերանորոգեք։ Ծորակները չպետք է հոսեն։ Սիրեք այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է։
10. Ներեք բոլորին ու բոլորից ներում հայցեք։
Խոսքը բոլոր նրանց մասին է, ովքեր ամեն կերպ անկոչ հյուրի պես խցկվում են ձեր գլխի մեջ ու այնտեղ ներքին երկխոսություն սկսում, թեպետ դուք նրանց չեք էլ հրավիրել։
11. Խրախուսվում է կենդանիների, բույսերի ու փոքր երեխաների հետ շփումը։
12. Վերջ տվեք առհասարակ անհանգստանալ, ինչ էլ որ լինի։
Ոչ մի տեղ մի շտապեք։ Դուք հավերժության մեջ եք։ Մի արհամարհեք այն, ինչ ձեզ մանր ու դատարկ բան է թվում։
13. Զբաղվեք ստեղծագործական կյանքով։
Գրեք, նկարեք, ինքնաթիռներ պատրաստեք թղթից, պարեք, ոչինչ մի կուտակեք։
14. Ժպտացեք։ Բոլորին և ամենուր։
Աղբյուր՝ 168.am