ՀՀ-ում համածառայակցի կրակոցից 19 ամյա զինվոր է մահացել, կան նաև վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի զորամասերից մեկում 19–ամյա զինվոր է մահացել, ևս 2 զինծառայող վիրավոր են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.)»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հաղորդագրության համաձայն` ևս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика