Ինչպես արդեն տեղեկացրելենք,դեկտեմբերի9-ին,ՀՀարևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրա-կանացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։
Նույն օրը՝ երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ,նախօրոք տեղեկանալով,որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելուէ վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորա-միավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։
Այդ պատճառով մեքենան ստիպված Երևանէ հասել շրջանցող ճանապարհով,ինչի հետևանքով էապես ուշացելէ զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։
Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից։