Հղիությունը և երեխայի ծնունդը ցանկացած կնոջ կյանքի ամենավառ իրադարձություններից մեկն է: Այնուամենայնիվ, ոչ բոլոր աղջիկներին է հաջողվում հղիանալ առաջին փորձերից հետո, ինչի պատճառով նրանք սկսում են մտածել, որ իրենց մարմնում ինչ-որ բան սխալ է:
Այնուամենայնիվ, մի շտապեք ինքներդ ձեզ մտատանջությունների գիրկը գցել։Փորձագետները նշում են, որ ամեն ամիս ծննդաբերության հնարավորություն ունեցող կանանց միայն 20 տոկոսը հավանականություն ունի հղիանալու:
Ըստ վիճակագրության՝ կատարյալ առողջ զույգերի 50% -ի մոտ կա հնարավորություն հղիանալու փորձերի առաջին 6 ամիսների ընթացքում: Պատրա՞ստ եք սկսել այս դժվարին ճանապարհը: Պահպանեք որոշ օգտակար խորհուրդներ:
1․ Ընտրեք ճիշտ ժամանակը
Այդ ժամանակը համարվում է կնոջ օվուլացիոն օրերի ընթացքն։ Օվուլյացիան տեղի է ունենում դաշտանային ցիկլի մոտավորապես 14-րդ օրը: Ինչպես նաև, օվուլյացիան որոշելու համար, դուք կարող եք դեղատնից գնել հատուկ թեստեր:
2․ Մոռացեք դեղահաբերի մասին
Համաձայնեցրեք դեղորայքի օգտագործումը բժշկի հետ, քանի որ դրանցից շատերը ազդում են պտղաբերության վրա և նույնիսկ կարող են վնասել ձևավորված սաղմը։
3․ Հրաժարվեք քսուկներից
Մասնագետների կարծիքով, ինտիմ քսուկ գելը նվազեցնում է բեղմնավորման հավանականությունը, քանի որ դա բացասաբար է անդրադառնում սերմնահեղուկի շարժունակության վրա:
4․ Ավելի շատ լիցքաթափվեք
Մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ դեպրեսսիաներից, ինչպես նաև բավարար ժամանակ (8-10 ժամ) ծախսել քնի վրա, քանի որ դա հսկայական ազդեցություն է ունենում հիմնարար ֆիզիոլոգիական գործընթացների վրա:
5․ Հետևեք Ձեր սննդակարգին
Ապացուցված է, որ ճարպակալումը և անբավարար սնունդը զգալիորեն նվազեցնում են բեղմնավորման հավանականությունը:
Հ․Գ․
Այս նյութը կրում է զուտ տեղեկատվական բնույթ և չունի բժշկական ապացուցված հիմքեր։