Մի քանի օր առաջ ավտոբուսում արտասովոր երևույթի ականատես դարձա:
Ավտոբուսն ընթանում էր իր երթուղիով:
Ես ամեն առավոտ գնում եմ համալսարան, այնպես որ գրեթե ամեն անգամ միևնույն ավտոբուսն եմ նստում, իսկ վարորդի դեմքն արդեն ծանոթ է:
Նստեցի, դրեցի ականջակալներս: Մի քանի րոպե անց հետևում նստած մի կին սկսեց ուժեղ գոռալ: Բոլորը հետաքրքրվեցին, թե այդ ինչ է եղել, և տեսան հղի կնոջ, ում մոտ, ըստ երևույթի, ծննդաբերություն էր սկսվում:
Կինը կարմրել և քրտնել էր, փորձում էր զսպել իրեն, որ ավելի բարձր չգոռա:
Ավտոբուսի վարորդն իրեն չկորցրեց և դիմեց ուղևորներին.
-Հարգելիներս, հաջորդ կանգառը՝ ծննդատունն է: Եթե որևէ մեկը շատ է շտապում, խնդրում եմ, այստեղ իջեք:
Գրեթե բոլորը դուրս եկան ավտոբուսից, իսկ ես մնացի: Ուզում էի ինչ-որ կերպ օգնել այդ կնոջը: Փորփրեցի նրա պայուսակը, գտա հեռախոսը:
Զանգահարաեցի վերջին զանգած համարին, պարզվեց՝ ամուսինն էր:Շուտով հասանք հիվանդանոց:
Ավտոբուսի վարորդն այնքան արագ էր վարում, որ մտածում էի, տեղ չենք հասնի…Մինչ ծծնդատուն հասնելը, ես զանգել և զգուշացրել էի, որ հիվանդ ենք բերում:
Հիվանդանոցի բակում մեզ արդեն սպասում էին: Երբ կնոջը տարան ներս, հասավ ամուսինը: Նա շատ անհանգստացած և շփոթված էր:
Իսկ վարորդն այնքան լավ մարդ էր, անդադար կատակում և ծիծաղեցնում էր մեզ:
Կարճ ժամանակ անց դուրս եկավ բժիշկը և ասաց, որ անհամբեր տղա է ծնվել, իսկ նորաթուխ մայրիկն իրեն հիանալի է զգում: