Հղի կինը պատահաբար պարանոցին գունդ նկատեց․ Ամուսինները ուղղակի քարացան՝ իմանալով թե ինչ է դա․․․

Պատմություն, որը սկսվեց 2007 թ., երբ 35-ամյա Էշլի Հելֆորդը սպասում էր իր առաջնեկին: Կնոջ բժիշկները նրա պարանոցին հանկարծակի առաջացած ելուստը վարակի հետևանք համարեցին: Հակաբիոտիկները վերացրին խնդիրը, բայց որոշ ժամանակ անց ելուստը վերաճեց: Այդ ժամանակ բժիշկները ենթադրեցին, որ ելուստը քար է թքագեղձում:

Կես տարի անցավ, բայց ելուստը չէր վերանում: Ընդհակառակը, դարձավ ցավոտ և կոշտ: Կնոջը բիոպսիա արեցին: Քաղցկեղ հայտնաբերվեց: Նորությունից 4 օր անց Էշլիին ծննդաբերության խթանում արեցին: Փոքրիկ Հարլին ծնվեց հղիության 33-րդ շաբաթում: Երեխան առողջ է: Ծննդաբերությունից կարճ ժամանակ անց բժիշկները հեռացրին Էշլիի՝ թենիսի գնդակին մեծության ուռուցքը:

Սակայն վիրահատությունից հետո նա սկսեց սարսափելի գլխացավերով տառապել, աչքերի առաջ մշտապես պատկերը կրկնակի էր երևում: Տոմոգրաֆիայի արդյունքում Էշլիի ուղեղում քաղցկեղային ուռուցք հայտնաբերվեց, թոքերում և լյարդում՝ ավելի փոքր ուռուցքներ: Կարծես հույս չկար… Սակայն էշլին չհանձնվեց: Օր-օրի նրա վիճակը վատանում էր. աջ աչքը չէր բացվում, գլխացավերը խենթացնում էին, կինը հազիվ էր կարողանում վեր կենալ անկողնուց: Բայց պայքարում էր:

Որոշ ժամանակ անց զննությունն անհավանական արդյունք ցույց տվեց. քաղցկեղը նահանջել էր: Հիվանդությունից հետո Էշլին խնդիրներ ունի շնչառության, մարսողության հետ, քրոնիկական գլխացավեր, աչքերի կտրող ցավ, դաշտանադադար: Կինն այլևս չէր կարող երեխաներ ունենալ: Սակայն հերթական զննության ժամանակ Էշլին իմացավ, որ հղի է: Փոքրիկ Գրեյսի ծնունդից հետո զույգը ևս մեկ երեխա ունեցավ:

Բժիշկներն Էշլիի առողջացումը հրաշք են համարում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика