Հղի կնոջ ոտքերը հանկարծակի սկսեցին քարանալ և ցավել. Այն, ինչ ախտորոշեցին բժիշկները, բոլորին շոկի ենթարկեց…

Ներկայացնում ենք 17-ամյա Դանա Սքաթոնին՝ Փենսիլվանիայից: Նա հաջողությամբ հանձնեց քոլեջ ընդունվելու քննությունները, այնտեղ մեկ տարի սովորեց, սիրելի մարդուն հանդիպեց:Երբ հայտնի դարձավ, որ Դանան հղի է, նրա ընտանիքը դա բացառապես դրականորեն ընդունեց:

Աղջկա 6 եղբայրներն ու քույրերը պատրաստակամություն հայտնեցին նրան օգնելու երեխայի հարցում, իսկ երիտասարդը երջանկությունից կորցել էր գլուխը:Սակայն աշնանը, երբ Դանան հղիության 7-րդ ամսում էր, հասկացավ՝ ինչ-որ բան այն չէ…

Սկզբում Դանան ընդհանուր հիվանդոտությունը և թուլության նոպաները վերագրում էր իր վիճակին, սակայն հետո խեղճի ոտքերը սկսեցին քիչ-քիչ քարանալ:Դանան մոր հետ անհապաղ հիվանդանոց գնաց: Զննելուց հետո բժիշկներն ուսանողուհուն սարսափելի ախտորոշում հայտնեցին:Դանայի մոտ գլխուղեղի չարորակ գլիոմա հայտնաբերեցին:

Մասնագետների խոսքով՝ բժշկական պրոցեդուրաներից հրաժարվելու դեպքում աղջկան մնացել էր ապրելու 3 ամսից ոչ ավել:Ռադիոթերապիայով այդ ժամկետը հնարավոր էր երկարաձգել մինչև 9 ամիս:Ցավոք, ավելին բժիշկները խոստանալ չէին կարող: Քաղցկեղի այդ տեսակը բուժում չունի:

Դանան չէր ուզում ռադիոթերապիա սկսել մինչև երեխայի ծնունդը՝ նախընտրելով օրգանիզմի վրա ազդեցության հետ կապված ռիսկերը նվազեցնել իոնացնող ճառագայթմամբ: Մասնագետներին միանգամից չհաջողվեց մտափոխել ապագա մորը:Ուսանողուհին նրանց խորհրդին հետևել համաձայնվեց միայն, երբ ամբողջովին թուլացել էր: Հետագա դանդաղումը կվնասեր ոչ միայն իրեն, այլև երեխային:

Փոքրիկ Մարին լույս աշխարհ եկավ հունվարի 4-ին կեսարյան հատումով, քանի որ կինը չափազանց թույլ էր ծննդաբերելու համար:Ծնվելիս երեխան ընդամենը 2 կգ էր կշռում, առաջին օրերն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրեց:

Հիմա երեխայի հետ ամեն ինչ կարգին է:Հիմա Դանան ռադիոթերապիայի կուրս է անցնում: Երիտասարդ մայրը հույս ունի ապրել մինչև իր երեխայի մեկ տարեկան դառնալը:

Գեղեցկուհու հույսերը կարող են արդարանալ: Բժշկական պրոցեդուրաների ազդեցությամբ հիվանդության որոշ ախտանիշներ սկսում են նահանջել: Վերջերս Դանան նորից շարժեց ձախ ոտքը և ձախ ձեռքը:Կինը չի հուսահատվում, հույս է տալիս նաև իր եղբայրներին և քույրերին:

«Իմ պայքարն արդեն հաղթանակով է ավարտվել»,- ասում է երիտասարդ մայրը՝ դստերը նրբորեն կրծքին սեղմելով: Դանան համոզված է՝ հիմա, երբ բժշկական պրոցեդուրաները չեն սպառնում իր երեխայի առողջությանը, բժիշկները հաստատ կկարողանան հրաշք գործել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика