Խոյ.
Չնայած այն բանին, որ օրվա պատկերն այնքան էլ բարենպաստ չէ, այնուամենայնիվ հաջող պահերը բացառված չեն: Այսպես, առավոտյան դուք գերազանց կլուծեք պրոֆեսիոնալ խնդիրները, կգտնեք ձեր և ղեկավարության համար կարևոր հարցերի պատասխանները: Օրվա ընթացքում կբարդանան հարաբերությունները աշխատակիցների հետ, քանի որ ձեր ասած շատ մտքեր նրանց կողմից սխալ կընկալվեն: Քննարկումը պետք կլինի կրկնել, որից հետ շատ բան կհստակեցվի:
Օրվա երկրորդ կեսին փորձեք ուշադրություն չդարձնել մանր անախորժությունների վրա` դրանք չեն խանգարի ձեզ իրականացնել ծրագրվածը:
Ցուլ.
Օրը հատկապես հարմար է ինքնուրույն աշխատանքի, ուսման, հետազոտություններ անցկացնելու համար: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն, այնպես որ, եթե դուք կապված եք ինչ-որ խոստովանություններով, աշխատեք դրանք որքան հնարավոր է շուտ իրականացնել:
Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար` կահույքը վերադիրքավորելուց մինչև կադրային քաղաքականությունը վերանայելը: Հնարավորություն կունենաք խզել այն կապերը,որոնք ձեզ խանգարում էին առաջ գնալու և անձնական աճի գործում:
Միակ բանը, որ կարող է ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտ դառնալ, դա ձեր սեփական ծուլությունն է: Դրա հետ է, որ շատ դժվար է դառնում պայքարելը:
Երկվորյակներ.
Ձեզ հաջողվում է ճիշտ գնահատել իրավիճակը` որքան էլ որ այն բարդ ու խճճված թվա: Այսօր կարելի է ռազմավարական նշանակություն ներկայացնող որոշումներ ընդունել, մշակել երկարաժամկետ նախագծեր:
Դուք տրամադրված եք չափազանց լուրջ, և շրջապատին դա շատ է դուր գալիս; Ստացվում են հետաքրքիր գործնական առաջարկներ, հնարավորություն ունեք բարձր վարձատրվող և հետաքրքիր աշխատանք գտնել:
Անձնական հարաբերություններում նախևառաջ կկարևորվեն անկեղծությունն ու նախաձեռնողականությունը: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու և նրանց հաճելի անակնկալներ մատուցելու համար:
Խեցգետին.
Այսօր գործնական հարաբերություններում ծագում են լուրջ խնդիրներ, և վտանգ կա, որ ձեռք բերեք ազդեցիկ հակառակորդ, ով կձգտի քանդել ձեր բոլոր պլանները: Վառ են արտահայտվում ձեր լիդերական ունակությունները, ինչը ոչ բոլորի սրտով է: Մրցակցությունը ընդունում է տհաճ ձևեր, և կարող է պարզվել, որ ձեր վաղեմի դաշնակիցները անցել են հակառակորդի ճամբարը:
Տնային գործերը դուք հեշտությամբ և առանց խնդիր հարթում եք, և բավական ազատ ժամանակ է մնում հանգստի և մտերիմների հետ շփումների համար: Հին ընկերները ձեզ կուրախացնեն հաճելի լուրով և գործնական առաջարկներով:
Առյուծ.
Դուք հայտնվել եք դժվար իրավիճակում, սակայն դեռևս պատրաստ չեք դա խոստովանել: Որքան ավելի երկար ժամանակ դուք բացառեք ակնհայտը, այնքան ավելի կդժվարանան գործերը: Անհրաժեշտ է զգուշություն շփումներում, և պարզվում է, որ կանանց հետ գործ բռնելը ավելի հեշտ է, քան` տղամարդկանց: Վատ օր չէ խոշոր գործարքներ կնքելու համար, սակայն պետք է անձամբ հետևել այն բանին, որ դրանք իրավաբանական առումով լիակատար ճշգրիտ լինեն:
Ոչ բոլոր պրոֆեսիոնալ պլանները հնարավոր կլինի իրականացնել` անձնական և տնային գործերը ձեզ կշեղեն: Օրվա երկրորդ կեսը ուժեղ էմոցիաների ժամանակն է, որոնց ազդեցության տակ դուք լուրջ սխալներ թույլ կտաք:
Կույս.
Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում, ընդ որում` հաճախ դա անսպասելի է լինում ինչպես ձեզ, այնպես էլ` ձեր շրջապատի համար: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:
Կշեռք.
Իրեն զգացնել է տալիս բացասական միտումների ազդեցությունը: Առաջին հերթին այն իր հետքն է թողնում անձնական հարաբերությունների զարգացումների վրա, և բավական մեծանում է կոնֆլիկտների հավանականությունը, չեն բացառվում նաև այնպիսի վեճերը, որոնք վերջնակապես կարող են խզել ձեր հարաբերությունները:
Մի փոքր ավելի լավ են դասավորվում գործնական շփումները. ճիշտ է` տարաձայնություններ ծագում են, սակայն դրանք հեշտությամբ հաղթահարվում են, ավելին` շանս է առաջանում ձեր կողմը ներգրավվել ազդեցիկ մի անձի, ով նախկինում աջակցում էր ձեր հակառակորդներին:
Կարիճ.
Այսօր վճռականությունն ու հետևողականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե գործնական բանակցություններում, և թե անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել:
Բարենպաստ օր է հրապարակային ելույթների և աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր իմիջին, ձգտում եք անզուգական երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը ձեզ միանգամայն հաջողվում է:
Աղեղնավոր.
Հիանալի օր է աշխատանքի համար, այդ թվում և` հոգնեցուցիչ, բարդ, հատուկ հմտություններ պահանջող: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա, դեն նետել ամեն մի աննշան ու ոչ կարևոր բան: Մանր գործերը արժե վստահել դաշնակիցներին, որպեսզի կարողանաք ինքներդ ձեզ լիովին նվիրել կարևոր նախագծի: Սակայն ձգտեք գերջանքեր չթափել` հոգնածությունը կարող է սխալների պատճառ դառնալ:
Այսօր չի հաջողվում մտերիմների կողմից հասկացված լինել, ձեզանից պահանջվում է սովորականից ավելի մանրամասն բացատրություններ, իսկ երբեմն էլ` արդարացումներ: Հատկապես զգույշ եղեք ղեկին նստած ժամանակ:
Այծեղեջյուր.
Այսօր շատ դժվար է հանգստություն պահպանելը, սակայն առանց դրա դուք ուղղակի չեք կարող հասնել որևէ դրական արդյունքի: Դուք հեշտությամբ եք ենթարկվում սադրանքների, հաճախ եք գնում ռիսկի այնպիսի իրավիճակներում, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Ձեզ նաև շատ հեշտ է ամեն տեսակի կասկածելի ու վտանգավոր նախագծերի մեջ ներքաշելը: Հիշեք, որ ցանկացած արվելիք քայլի վրա պետք է ինքնուրույն մտածել, և երբեք չկայացնել որոշումներ` շրջապատի ազդեցության տակ:
Հնարավոր են տհաճ, հոգեմաշ խոսակցություններ, որոնց հաջորդում են կորուսյալության և դատարկության զգացումները:
Ջրհոս.
Բարենպաստ օր է, որը ձեզ բազմաթիվ հետաքրքիր բաներ է խոստանում: Դուք մտածում եք չափազանց ոչ ստանդարտ, ձեր գաղափարները և որոշումները ապշեցնում են իրենց յուրատեսակությամբ: Մարդիկ, ովքեր ունակ չեն համարձակ եզրահանգումներ անելու, սիրով հետևում են ձեր օրինակին, սատարում են ձեր ձեռնարկումներին:
Հարմար օր է մտահորիզոնը ընդլայնող ցանկացած գործունեության համար: Աշխատեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից` այսօր դա միգուցե սեփական <ես>-ը պահպանելու և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու միակ միջոցն է:
Ձկներ.
Օրվա սկզբին հնարավոր են խնդիրներ` դա այն ժամանակահատվածն է, երբ մանր վեճերը կարող են վերածվել լուրջ կոնֆլիկտների: Դուք սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչը կարելի էր և անտեսել, հաճախ եք խնդիրներ ստեղծում այնպիսի բաներից, որոնք ուշադրության արժանի չեն: Նայեք իրերին ավելի պարզ և լավատեսորեն, դա կհեշտացնի ձեր կյանքը:
Աստիճանաբար ուժեղանում է դրական միտումների ազդեցությունը, հնարավոր է դառնում կարգավորել մանր թյուրիմածությունները, հարթել շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները: Երբեմն դուք գնում եք մեծ զիջումների, սակայն ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վզին նստել: