Հորոսկոպի նշաններ ովքեր ամբողջ կյանում պայքարում են միմյանց դեմ

Խոյերը չեն սիրում զիջումների գնալ, դրա համար նրանք հիմնականում թշնամական վերաբերմունք ունեն Ցուլերի,  Երկվորյակների և Աղեղնավորների հանդեպ:

Ցուլերն ամեն հարցում փորձում են հարմարավետություն ստեղծել: Նրանք հիմնականում չեն կարողանում համակերպվել  Կարիճների հետ, ովքեր թեթևամիտ են:

Երկվորյակների հետ կարող ես ամեն թեմայով խոսել, նրանք շփվող են, սակայն ժամանակ առ ժամանակ նրանք չափից դուրս ինքնավստահ են դառնում, ու ապավինում են իրենց տաղանդի վրա: Դա էլ նյարդայանացնում է Կարիճներին, ինչը հանգեցնում է երակարատև կոնֆլիկտի:

Խեցգետինները ընտանիքին նվիրված և ուժեղ ինտուիցիա ունեցող մարդիկ են: Նրանք նեղացկոտ են, որի պատճառով հիմնականում խնդիրներ են ունենում Կույսերի հետ, ովքեր իրենց քննադատությամբ և տաղտկալիությամբ հոգնեցնում են Խեցգետիններին:

Առյուծները մեծահոգի են և միաժամանակ իշխող: Հաճախ ուժեղ Առյուծները դառնում են շատ հուզական: Նրանք հիմնականում խնդիրներ են ունենում Խոյերի հետ, քանի որ երկուսն էլ սիրում են առաջնորդի դեր ստանձնել, սակայն միևնույն ժամանակ չեն սիրում, որ իրենց են ղեկավարում:

Կույսերին միշտ թվում է, որ նրանք ավելին են տեսնում, քան մյուսները, քանի որ իրենց կարծիքով` իրենք ավելի ուշադիր են մանրուքների հարցում: Նրանք միշտ խնդիրներ են ունենում Խոյերի հետ, քանի որ Խոյերը միշտ ցանկանում են ղեկավարի դերը ստանձնել:

Կշեռքներն ամենադիվանագետ և բարեհոգի մարդիկ են: Իրենց ազնվության ու ներքին ոչ կոնֆլիկտայնության շնորհիվ, նրանք գրեթե բոլորի հետ լեզու են գտնում: Սակայն նրանք հիմնականում խնդիրներ են ունենում Խոյերի հետ:

Կարիճներն ամենահմայիչ մարդիկ են, նրանք ազնիվ են: Նրանք սկսած ցանկացած գործ հասցնում են ավարտին: Ամենաբարդ հարաբերություններ նրանք ունեն հենց իրենց կենդանակերպի նշանի հետ:

Աղենավորներ: Նրանք խարիզմատիկ առաջնորդներ են, ցանկանում են աշխարհը փոխել: Նրանք գրեթե միշտ հասնում են իրենց առջև դրված նպատակին: Նրանք հիմականում խնդիրներ են ունենում Երկվորյակների հետ: Աղեղնավորները սիրում են իրենց ենթարկել բոլորին և ղեկավարել, իսկ դա դուրս չի գալիս ազատատենչ Երկվորյակներին:

Այծեղջյուրներ: Նպատակալսացության և պատասխանատվության շնորհիվ նրանք ամենահաջողակ մարդիկ են: Այս նշանի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ ոչինչ ավելի կարևոր չէ, քան իրենց ընտանիքը: Նրանք կոնֆլիկտներ չեն սիրում: Հիմնականում խնդիրներ են ունենում Ջրհոսների, Երկվորյակների և Կշեռքների հետ և կամ էլ շատ հուզական Խոյերի հետ:

Ջրհոսները հիմնականում հեղափոխության ձգտող մարդիկ են: Նրանք միշտ հավատարիմ են իրենք իրենց: Չեն սիրում քննադատել և հիմնականում խնդիրներ են ունենում Կույսերի հետ:

Ռոմանտիկ և դիվանագետ Ձկները, հիմնականում երազկոտ են լինում: Ձկների համար, հաղորդակցության մեջ հիմնական արժեքը հնարավորություն է տալիս կիսել իրենց նուրբ ներքին աշխարհը մեկ այլ անձի հետ: Ավելի հաճախ Ձկները չեն կարողանում լեզու գտնել կրակի նշանի ներկայացուցիչների, հատկապես նրանց հետ, ովքեր ամբարտավան են, օրինակ Աղեղնավորների հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика