Խոյ և Կշեռք:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երջանիկեն հարաբերություններում, քանի որ լրացնում են միմյանց: Նրանք հեշտությամբ են լուծում խնդիրները, անհաջողությունների դեպքում երբեք չեն տրտնջում: Այդ պատճառով հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց:
Խոյերն ու Կշեռքները չեն սիրում խնայել, բայց կարողանում են գումար աշխատել և կանգ չառնել ձեռքբերումների վրա: Որպես կանոն՝ հարաբերություններում գաղափարների հեղինակը Կշեռքներն են, իսկ կայունության պատասխանատուն Խոյերն են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններում զգույշ են, հավատարիմ սկզբունքներին, ամբիցիոզ:
Ջրհոս և Աղեղնավոր: Աղեղնավորները կարող են հաջողության հասնել նաև միայնակ: Ջրհոսները ևս կարողանում են ֆինանսական բարեկեցության հասնել: Ֆինանսական հաջողությունը գրեթե ամեն քայլափոխի ուղեկցում է այս զույգին, քանի որ նրանք լրացնում են միմյանց: Բարդ իրավիճակներում Ջրհոսները պահպանում են հանգստությունը, իսկ Աղեղնավորները նոր գաղափարների հեղինակ են դառնում: Ցանկության դեպքում կարող են ստանձնել միմյանց պարտականությունները՝ առանց աշխատանքին վնասելու:
Առյուծ և Կույս:Կույսերը զգույշ են,խնայող:Նրանք վերահսկում են ամեն բան,իսկ Առյուծները ոգեշնչում են նրանց, ստիպում գերազանցել իրենց,դուրս գալ հարմարավետության սահմաններից:Բացիայդ՝Առյուծները հնարամիտեն,կարողանումեն լավ գաղափարներ առաջարկել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաջողակ զույգ են դառնում,բարենպաստ պայմաններում կարող են հարստանալ,բայց ոչ միշտ: Եթե նրանք միմյանց օգնեն ազատվել թերություններից, հաջողության հասնելու հնարավորությունը կմեծանա:
Ցուլ և Ձուկ: Ցուլերը հաջողությամբ են բանակցություններ վարում, ծրագրում: Նրանք խոհեմ են,խորամանկ: Հենց այսպիսի զուգընկերոջ կարիք ունեն Ձկները, ովքեր կօգնեն վերահսկել զգացմունքները: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբողջությամբ վստահում են միմյանց,կարողանում են հաջողության հասնել:Բայց միմյանց վստահելուհամար նրանց երկար ժամանակ և ուժեղ զգացմունքներ են հարկավոր:
Երկվորյակներ և Խեցգետին: Երևկվորյակները երջանիկ ու ինքնաբավ լինելու համար ունեն ամեն ինչ, բայց հաճախ անիմաստ վատնումեն էներգիան:Խեցգետիններն օգնում են ազատվել դրանից:Խեցգետինները Երկվորյակների ազդեցությամբ հանգստանում են, առաջնահերթ համարումհամատեղ բարեկեցությունը,ոչթե անձնականկարիքներն ու խնդիրները:Կենդանակերպի այսնշանների ներկայացուցիչները կարողանում են ֆինանսական հաջողության հասնել, քանի որ ամուր կապված են միմյանց հետ:
Այծեղջյուր և Կարիճ: Այս զույգն իմաստուն է, լավ ինտուիցիա ունի, աշխատասեր է ու խորամանկ, համեստ, մեծ ամբիցիաներ ունի:Այծեղջյուրները նախաձեռնողեն,նպատակալսաց:Կարիճները տաղանդավոր,հաջողակ մարդիկեն:Դեպքերի մեծամասնությունում նրանք աշխատում են ոչ թե միասին, այլ միմյանց զուգահեռ՝ միմյանց օգնելով դուրս գալ բարդ իրավիճակներից:
Ծանոթության առաջին իսկ օրերից կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահում են միմյանց: Նրանց հարաբերություններում միշտ հանգստություն է առկա, ինչը հարկավոր է ֆինանսական հաջողության ու ինքնարտահայտման համար: