Կինը և նրա սիրեկանը տանն էին, քանի դեռ կնոջ ամուսինը աշխատանքի վայրում էր։
Հանկարծ նրա 9-ամյա որդին մտնում է սենյակ և տեսնելով, թե ինչպես են նրանք սիրով զբաղվում, թաքնվում է պահարանի մեջ և սկսում այնտեղից հետևել նրանց։
Հանկարծ տուն է մտնում ամուսինը և կինը ստիպված սիրեկանին թաքցնում է պահարանում, չիմանալով, որ նրա տղան նույնպես այնտեղ է։
Տղան ասում է․
— Այստեղ մութ է չէ՞։
— Այո։
— Ես ֆուտբոլի գնդակ ունեմ։
— Շատ լավ է․․․
— Դուք չեք ցանկանա՞ այն գնել։
— Ոչ, շնորհակալություն։
— Դուք երևի մոռանում եք, որ հայրս տանն է։
— Լաավ, հասկացա։ Ի՞նչ արժե։
— 250 դոլար։
Մի քանի շաբաթ տղան և նրա մոր սիրեկանը նորից հանդիպում են պահարանում։
Տղան ասում է․
— Այստեղ մութ է։ Այդպե՞ս չէ։
— Այո։
— Ես մարզական կոշիկներ ունեմ։
Հիշելով, թե ինչ էր տեղի ունեցել անցած անգամ, տղամարդը հարցնում է։
— Ի՞նչ արժեն։
— 750 դոլար։
— Լավ։
Մի քանի օր անց, հայրը որդուն ասում է։
Տղաս, գնա՞նք ֆուտբոլ խաղալու։
— Ես չեմ կարող հայրիկ, որովհետև վաճառել եմ գնդակս և մարզական կոշիկներս։
— Ինչպե՞ս թե։ Ի՞նչ գնով։
— 1000 դոլար։
— Անհավանական է։ Ինչպե՞ս ես կարողացել այդքան թանկ գնով վաճառել։
Դրանց իսկական արժեքը այդ գնից շատ անգամ ցածր է։ Դա մեղք է որդիս, դու պետք է գնաս եկեղեցի և մեղքերի թողություն անես։
Հայրը երեխային տանում է եկեղեցի։ Տղան մտնում է մեղքերի թողություն անելու, փակում է դուռը և ասում։
— Այստեղ մութ է չէ՞։
Քահանան պատասխանում է․
— Միայն թե նորից մի սկսիր․․․)))
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Newsmedia24.ru-ն