Հունшս տшնի կոշտ զգուշш ցումն ու ուժեղ հшրվшծը Թուրք իшյին. Ի՞նչ է կшտարվել

Հունաստանի ծովա յին ուժերը տագնապի նարն ջագույն կոդ են արձակել, որով ուղերձ են հղել Էգեյան ծովում փոքր մի շարք կղզյակների մոտ կայա նած ռազմանավերին ու հրամայել պատրաստ վիճակում սպասել Թուր-քիայի կողմից թշնամա կան հնա րավոր գործողությունների:

Հունաստանի զի նված ուժերի պաշտոնա տար անձինք «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ հունական ռազմական նավերը շրջափակել են Կաստելորիզո կղզին եւ նրան հարակից անմարդաբնակ մի շարք կղզիներ, պաշտպանելու համար հուն ական պատկանելության տակ գտնվող այս տարածքները:

Թուրքիան այս ամսվա սկզբին նորից այստեղ ուղարկեց «Օրուչ Ռեիս» հետախուզական նավը, որն 1-ին անգամ այստեղ ուղարկվելուց հետո 2 երկրներին կանգնեցրել էր պատե րազմի պռնկի առջև:ԱՄՆ-ի ու Եվրոպական մի-ության պաշտոնատար անձինք այդ օրերից ի վեր փորձում են 2 կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ:

Թուրքական հետախուզական նավը ներկա պահին գտնվում է Կաստելորիզո կղզուց միայն տասնչորս կմ հեռա-վորության վրա: Մինչ այդ, թուրքական որևէ նավ այսքան չէր մոտեցել հունական որևէ կղզու: Նավը, որը ըստ թուրքական կողմի, իրականացնում է հետազոտական աշխատանքներ, գործում է թուրքական ռազմանավե-րի և սուզանավերի վերահսկողության ներքո:

Այստեղ է գտնվում հունական ավելի քան 60 նավ:Անկարան պնդում է, որ այս տարածքը գտնվում է իր կողմից գազի ու նավթի պաշարների հետազոտություններ անցկացնելու իրավասության շրջանակներում: Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Հունաստանի ինքնիշխանության որևէ ոտնահ արում կարժանանա ռազմական ուժերի կողմից պատասխանի:

ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն երկար ժամանակ են շարունակվում ընդերքի բնական պաշարների ու ծովային տարածքների պատկանելության շուրջ տարաձայնությունները: Աթենքը ներկայումս փորձում է համոզել

Եվրոպական միությանը, որ այն դադարեցնի զ ենքերի վաճառքը Թուրքիային: Այն պահանջում է նաև կիրառել պատ-ժամիջոցներ ընդդեմ Անկարայի, ինչին դեմ են հանդես գալիս Գերմանիան եւ մի քանի ուրիշ երկրներ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика