Հրազդանի կամուրջը մի առեղծված ունի, որի բացահայտումը սենսացիա կլինի գիտության համար…

Հայրենական պատերազմի հեռավոր տարիներին Երևանում տեղի է ունեցել մի դեպք, որը կարող էր գլխիվայր շրջել համաշխարհային էվոլյուցիայի մասին ամրապնդված պատկերացումները։ Սակայն եզակի ու անգին գտածոն ժամանակի ու հանգամանքների բերումով բետոնի տակ է մնացել։ Չնայած դրան՝ այդ պատմությունը մինչ այժմ շատերին հանգիստ չի տալիս…
1943 թվական։ Երևանում ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտ են կառուցում՝ Հրազդանի կամուրջը։ Աշխատանքն ամենաթեժ փուլում է։

Հրանտ Հովհաննիսյանը փոքր բրիգադի ղեկավար է։ Ու հանկարծակի նա ստիպված է որոշ ժամանակով կանգնեցնել աշխատանքը, բնականաբար վտանգելով սեփական կյանքը՝ աշխատանքները դանդաղեցնելու համար, հատկապես, որ բետոնի շաղախը  արդեն բերել են։ Բանն այն է, որ նրան հայտնում են զարմանալի, չտեսնված իրի մասին…

Աննախադեպ գտածոն

Գետի հունի մեջ կենտրոնական հենային կոնստրուկցիայի համար հիմքը փորելուց, երբ հարկ եղած խորությանն արդեն հասել էին, շինարարները անսպասելիորեն դեմ առան բացարձակապես ճշգրիտ ձև ունեցող մետաղական սյան  կոնաձև գագաթի։ Անկասկած, դա արհեստական, այսինքն՝ բանականությամբ ստեղծված օբյեկտ էր։

Կրկնում եմ՝ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեին խստիվ, ըստ ժամանակացույցի, քանի որ պատերազմական իրավիճակում ցանկացած հետաձգում կարող էր տրիբունալ արժենալ ։ Սակայն Հրանտին դա չէր վախեցրել, որ հետաձգել էր բետոնի շաղախը լցնելը։

 Грант Ованнисян

«Պապս դատված է եղել, իսկ դա նշանակում է, որ նրա բոլոր երեխաները պետության համար անցանկալի էին։ Բայց, քանի որ հայրս լավ էր հասկանում շինարարությունից ու «գերազանցիկ» էր սովորել, նրան բրիգադ էին վստահել։

Այսինքն՝ այս հանգամանքն էլ էր ծանրացնում նրա վիճակը, բայց նա որոշել էր աշխատանքները շարունակելուց առաջ զեկուցել ղեկավարությանը։ Բանն այն է, որ հորս պատմածով, երբ նա ձեռքերը դրել էր մետաղական կոնի վրա, դրանից եկող հզոր ուժ ու անհավանական էներգիա էր զգացել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմում է Հրանտ Հովհաննիսյանի որդին՝ Արամայիս Գարեգինյանը։
Հենց նա է երկար ժամանակ պահել այդ գաղտնիքը, որը հայրը չէր ցանկացել իր հետ այն աշխարհ տանել։

Սակայն վերադառնանք հեռավոր 43 թվական…
Թե ինչ մետաղից է պատրաստված եղել առեղծվածային սյունը, պարզել չի հաջողվել։ Բայց հասկանալի էր, որ այն անչափ կարծր էր. ոչ մի գործիք դրա վրա նույնիսկ խազ չէր թողնում։ Բացի այդ, գտածոյի վրա ժանգի ոչ մի հետք չկար, թեև այն հազարամյակներով, իսկ հնարավոր է՝ տասնյակ հազարամյակներով գետի հունի մեջ էր եղել։
Անկանխատեսելի

Լորենցո Քուինը. ինչ կհորինի մեծ վարպետը Երևանի համար
Արամայիսի խոսքով՝ նրա հայրը վերադասին հայտնել էր գտածոյի մասին։ Արդյունքում որոշվել էր փորձել փորել ու հանել այն։ Եվս կես մետր փորել էին, բայց չէր հաջողվել սյունը հանել։ Ամենայն հավանականությամբ՝ այն մի մեծ օբյեկտի կամ համալիրի մի մաս էր, որը դատելով մետաղից, բարձր տեխնոլոգիական էր։

Որոշ ժամանակ անց շինարարները աշխատանքն ավարտելու հրաման են ստացել ու ստիպված են եղել գտածոն բետոնով փակել։ Հրանտին խոստացել են ու պետք է զեկուցեն նրա մասին…
«Հայրս երկար ժամանակ լռում էր, քանի որ վախենում էր՝ եթե այդ հարցը բարձրացնի, իր երեխաներին վտանգ կսպառնա, բայց կյանքի վերջին տարիներին (նա մահացել է 1994 թվականին) արդեն բացահայտորեն խոսում էին դրա մասին։

Ես որոշեցի պատմել դրա մասին տեղական հեռուստաընկերություններից մեկին՝ 2005 թվականին», — ասաց Արամայիսը։

Նրա խոսքով՝ ռեժիսոր Արմեն Պետրոսյանը շատ է հետաքրքրվել այդ պատմությամբ, նույնիսկ «Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքի համար դրա մասին ֆիլմ է նկարահանել։

Կամուրջ է, բայց անսովոր

Գարեգինյանի խոսքով՝ ռեժիսորը պատմել է գտածոյի մասին հայտնի պայծառատես Աիդա Տեր-Կարապետյանին։

«Աիդան ասաց, որ Հրազդանի հատակին՝ այդ հատվածում երեք նման սյուն կա։ Նա նաև պնդում է, որ կոնստրուկցիան իրենից կամուրջ է ներկայացնում։ Սակայն կարծում եմ, խոսքն այստեղ երկու ափերը միավորող սովորական կամրջի մասին չէ», — ասաց նա։
Արամայիսը վստահ է, որ դա կապի յուրօրինակ միջոց է. «Ամենայն հավանականությամբ դրանք ալեհավաքներ են, որոնք հոգևոր կամրջի նման  մի բան են։ Կարծում եմ՝ Աիդա Տեր-Կարապետյանը հենց դա է նկատի ունեցել»։

Եթե այդ զարմանալի գտածոներն իսկապես կապի միջոցներ են, ապա պետք է պարզենք՝ ինչ են դրանք կապակցում միմյանց։

Արգելակման փուլում

Արմեն Պետրոսյանի նախաձեռնությամբ՝ 2012 թվականին Հաղթանակի կամրջի տակ սկսել է Ռուսաստանից ժամանած գեոհետախուզման բրիգադ աշխատել՝ «Օկո» գեոընդունիչով։ Սակայն այսպիսի հետազոտություններում նման սարքավորումն անարդյունավետ էր։ Քարքարոտ հողի պատճառով այն  երեք-հինգ մետր խորության փոխարեն 30-50 սանտիմետր էր ցույց տալիս։

Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է

Մասնագետներն եկել են այն եզրահանգման, որ երկու կամ երեք նման սյուներ հայտնաբերելու համար պետք է լրիվ այլ միջոցներ ու այլ տեխնիկա կիրառել։ Արամայիսի խոսքով՝ պետական կառույցները դեռ հետաքրքրված չեն նման հարցերով, թեև այդ բացահայտումն իսկական սենսացիա կլինի գիտական աշխարհի համար ու, հնարավոր է, անդառնալիորեն կփոխի մեր պատկերացումները էվոլյուցիայի մասին։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика