Հրաշք. Մայրիկը ծննդաբերել է գտնվելով կոմայի մեջ և մահացել դրանից 3 տարի անց…

Ամերիկյան Թեննեսի նահանգում մահացել է 22-ամյա Շարիստա Ջայլը, ում 3 տարի առաջ ամերիկյան մամուլը կնքեց ՙՙհրաշք-մայրիկ՚՚ անունով:

2014-ին 4 ամսական հղի Շարիստան վթարի ենթարկվեց եւ ստացավ գլխի ծանր վնասվածք:

Մի քանի ամիս նա կոմայի մեջ էր: Բժիշկները հույս չունեին, որ նա կարթնանա ու կապաքինվի: Սակայն մինչ մայրը գտնվում էր կոմայի մեջ, նրա երեխան աճում ու մեծանում էր: Ծննդաբերությունը սկսվեց հղիության 26-րդ շաբաթում, լույս աշխարհ եկավ փոքրիկ Լիտոնը:

Ծննդաբերությունից 4 ամիս անց երիտասարդ մայրիկը բացեց աչքերն ու տեսավ որդուն:

3 տարի շարունակ կինը կարողացավ հետեւել, թե ինչպես է մեծանում որդին, չնայած ինքը հազիվ էր արտաբերում մի քանի բառ ու շարժում ձեռքերը:

Կնոջ մահվան իրական պատճառն այդպես էլ չի պարզվում, միայն հայտնի է, որ նա հիվանդացել է երկկողմանի թոքաբորբով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика