Հրատապ․ Իրավիճակը լարված է․ Փոխրաձգություն հայ ադրբեջանական սահմանի

Ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Իրավիճակն այս պահին էլ լարված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։

Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ»,–ասված է հաղորդագրության մեջ։ Տեղեկացվում է, որ ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունից խոստանում են պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика