ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ) է կրակել

ԱՀ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել. «Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում:

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից»:

Աղբյուրը` ԱՀ Պաշտպանության բանակ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика