Հրատապ․ Քիչ առաջ հուժկու հարվածներ ենք հասցրել հակառակորդին․ Ասեմ, որ թիրախները խոցված են․․․

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հար-վածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախ-չում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի կողմից թշնամու ռազմական օբ-յեկտներին երեկվա հասցված հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր:

Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրա-կանում, օր առաջ պետք է շտապել»,- գրել է նա:Ավելի վաղ Պողոսյանը հայտնել էր, որ Արցախի ՊԲ-ն պատաս-խան հուժկու հարվածները հասցրել է արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика