Պաշտպանության նախարարությունը հայտնումէ,որ հակառակորդը մարդկային կորուստներ ունի։Այս պահին փոխհրաձգու-թյունը շարունակվում է։ ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիներն այսօր հարձակվել են հայկական մարտական դիրքերի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 12։00-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԸստՊՆ–ի`այս պահին փոխհրաձգությունը շարունակվումէ։ՀՀ պաշտպանության նախարարությունը խոստանումէ պարբերաբար հանդես գալ հաղորդագրություններով: Նշենք, որ ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև դեկտեմբերի 8-ին և 9-ին։
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում են ստացել երկու զինծառայող։ Հիշեցնենք`նոյեմբերի 16–ին`ժամը 13։00-ի սահմանում,ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց,որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր,հայկական կողմից կա 1 զոհ,13 գերի։Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։Նույն օրըՌԴհարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ,գեներալ-լեյտենանտ ՌուստամՄուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։ Դեկտեմբերի 4-ին գերիներից 10-ը Ադրբեջանից վերադարձան Հայաստան։