Քիչ առաջ իր ամառանոցում ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի կարևորագույն վկաներից էր: Հայկ Հարությունյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։
ՀՀ Քննչական կոմիտեից հայնտնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ստորև ներկայացնում ենք Հայկ Հարությունյանի կենսագրությունը:
1974 — 1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1976 — 1981 թթ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՄ բարձրագույն դպրոցը «իրավագիտություն» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
1981 — 1991 թթ. — ՆԳՄ օպերատիվ-ռեժիմային բաժնի քննիչ, օպերլիազոր, բաժնի պետ։
1991 — 1992 թթ. — թիվ 1 քննչական բաժանմունքի պետի օպերատիվ գծով տեղակալ. թիվ 18/2 ուղղիչ-աշխատանքային հիմնարկության պետ։
1992 — 1994 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1994 — 1996 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
1994 — 2008 թթ. — Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։
1996 — 1999 թթ. — ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։
1999 թ. ապրիլ-հոկտեմբեր — ՀՀ Ներքին զորքերի հրամանատար-Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1999 — 2003 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարար։
2003 — 2008 թթ. — ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ։
2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից[1]:
2008 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։