Հրատապ կարևոր լուր. Վերջապես Վլադիմիր Պուտինը ստորագրեց…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ եւ հայտարարել, որ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «համերկրացիների» համար,

նրանց համար, ովքեր «ռուսական աշխարհի» մաս են կազմում եւ ապրում են ԱՊՀ երկրներում։

Փորձագետները համարում են, որ այս նոր քաղաքականությունն ուղղված է նախեւառաջ Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքացիներին, սակայն իրականում նոր կանոններից, որոնք դեռ այնքան էլ հստակ չեն,

առաջին հերթին կօգտվեն Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները, որոնց մի ստվար զանգված աշխատում է Ռուսաստանում։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունների միգրացիոն նոր քաղաքականությունը թույլ կտա դյուրացնել կանոնները Ռուսաստանում ապրել եւ աշխատել ցանկացող քաղաքացիների համար։

«Աշխարհում ստեղծվել է բարդ իրավիճակ, երբ օրեցօր աճում է ատելությունը Ռուսաստանի եւ ռուսաց լեզվի նկատմամբ հատկապես Ուկրաինայում եւ մերձբալթյան երկրներում»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանը, հիշեցնենք, արդեն 12 տարի է հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում անցկացնում է «Համերկրացիներ» ծրագիրը, որի շրջանակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 800 հազար մարդ։

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում բնակություն հաստատել ցանկացողների թիվն աճում է։

2017 թվականին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 257 հազար 648 մարդ, նրանցից 85 հազարից ավելին Ուկրաինայի,

40 հազարից ավելին՝ Ղազախստանի քաղաքացիներ են։ Այս տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 25 հազար 144 հայաստանցի։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից, սա պարտադիր պայման է։

Նույն աղբյուրի համաձայն, անցած տարի եւս 13 հազար 320 հայաստանցի ստացել է Ռուսաստանում մշտական բնակության թույլտվություն, իսկ 600 հազարից ավելի հայաստանցի անցած տարի ժամանակավորապես գրանցված է եղել Ռուսաստանում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика