Նախնական տվյալներով` զինվորը վիրավորումը ստացել է համածառայակցի արձակած կրակոցից։ ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի զորամասերից մեկում ծանր վիրավորում է ստացել18–ամյա զինծառայող։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացելՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, դարձյալ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում,զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրա-վորում էր ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը: