«Ազատագրում»-ը լուսանկարներ է հրապարակել ու գրել.«Մոտավորապես մեկ ժամ առաջ Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։
Նոյեմբերի 14-ից Վերին Շորժայի հատվածում գտնվումէ թշնամու խոցված տեխնիկան,իսկ Ջերմուկում կա հայկական բանակի տեխնիկայից։Այսօր պայմանավորվածություն էր ձեռք բերվել տեխնիկայի փոխանակման վերաբերյալ։
Ադրբեջանի ԶՈՒ-ն ավելի վաղ իր խոցված տեխնիկան տարհանելու համար նոր տեխնիկա է մոտեցրել, սակայն այդ պահին տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս Ջերմուկում տարհանել հայկական տեխնիկան:
Ադրբեջանական կողմի նման սադրիչ գործողությունների արդյունքը եղավ ՎերինՇորժայում տեղի ունեցած փոխհրաձգությունը։ Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժը ոչ միայն չի կարողացել տարհանել խոցված տեխնիկան,այլև կորցրել է տարհանման համար նախատեսվածը»: Աղբյուրը` «Ազատագրում»