Հրդեհ Երևանի հագուստի խանութներից մեկում. Տեսանյութ

Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ կրակի օջախը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում գործող հագուստի խանութում։ ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան, ժամը 11-ին հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, կրակի օջախը եղել է բնակելի շենքի առաջին հարկում գտնվող հագուստի խանութում։ Ահազանգով հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

ԱԻՆ–ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Ժամը՝ 12։21-ին հաջողվել է հրդեհը մեկուսացնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика