Ձեր եղունգների ձևը շատ բան կպատմի Ձեր անձի մասին. Ցնցող բացահայտումներ…

Թվում է, թե հենց այնպես եք ընտրում եղունգի ձևը, սակայն իրականում դա անում եք ենթագիտակցաբար:

Իմացեք, թե ինչ է նշանակում ձեր ընտրությունը:

Եռանկյունաձև՝ սուր ծայրով եղունգներ

Այս ագրեսիվ ձևը հատկանշական է ինքնավստահ և էներգիայով լի մարկդկանց համար, ովքեր ուրախությամբ են ընդունում բոլոր փոփոխությունները:

Հաճախ դրա պատճառը՝ ձանձրույթ է, ինչն էլ դրդում է մարդուն սուր զգացումներ և էքստրեմալ իրավիճակներ փնտրել:

Դուք չեք կոտրվում և վստահ քայլում եք դեպի ձեր նպատակի իրականացումը: Ձեր սուր եղունգներն ուրիշներին թույլ են տալիս հասկանալ, որ երբեք չեք լինի զոհի կարգավիճակում:

Օվալաձև եղունգներ

Այս ձևը միաժամանակ և կանացի է, և հարմար:

Հավանաբար, դուք թեթև և շփվող մարդ եք, ում սիրում են լուսավոր և կենսասեր էներգետիկայի համար: Դուք շատ ընկերասեր եք և համերաշխության կողմնակից եք:

Այդ պատճառով էլ փորձում եք խուսափել ոչ միայն կոնֆլիկտներից, այլև տհաճ իրավիճակներից:

Քառակուսի եղունգներ

Դուք ուժեղ մարդ եք, ունեք ձեր սեփական կարծիքը:

ՉԵք դավաճանում ձեր տեսակետին նույնիսկ այն դեպքում, երբ ոչ ոք ձեզ հետ համաձայն չէ:

Երբեմն դա կոնֆլիկտային իրավիճակների առաջացման պատճառ է դառնում:

Կլոր եղունգներ

Ռոմանտիկ մարդ եք, կարողանում եք ամենուր ներդաշնակություն գտնել: Ձեզ ամենից շատ հետաքրքրում է ընտանիքի և հարաբերությունների ոլորտը:

Սեր՝ ահա ձեր կյանքի իրական նպատակը: Ձեզ ուղղակի անհաժեշտ է նրբություն և քնքշանք, իսկ վեճերից և տարաձայնություններից փորձում եք խուսափել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика