Իհարկե ծնողները միշտ հուսահատվում են, երբ նրանց երեխաները չեն ուզում կատարել տնային հանձնարա-րությունները։ Սակայն կան երեխաներ, ովքեր չունեն խնդիր դասերը անելու հետ, բայց եթե ձեր երեխային դա տրվում է դժվարությամբ, ուրեմն ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես լուծեք այդ հարցը։
1. Տվեք ազատություն ժամանակի ընտրության մեջ և թողեք, որ հանգստանա․
Երբեմն ավելի լավ է, երբ երեխան անում է դասերը միանգամից, երբ վերադառնում է դպրոցից տուն։ Դա տալիս է հնարավորություն հանգստանալու օրվա մյուս հատվածում։ Կան երեխաներ, ովքեր գերադասում են դպրոցից վերադառնալուց խաղան, իսկ դասերը ավելի ուշ անեն։ Ուղղակի հարկավոր է գտնել համապատասխան ժամա-նակի գրաֆիկ ձեր երեխայի համար։
2. Վերածեք այն ամենօրյա պարտականության․
Սկսած արդեն դպրոցական տարիքից սկսեք երեխային տրամադրել այն բանին, որ տնային հանձնարարություն-ները պարտադիր են։ Սովերեցրեք նրան, որ դա՝ կրկնվող պարտականություն է։
3. Հաստատեք կանոններ և պահպանեք դրանք․
Մի փոփոխեք ձեր ընտրած գրաֆիկը։ Անջատեք հեռուստացույցը և խուսափեք բոլոր շեղող հանգամանքերից։
4. Միշտ եղեք երեխայի կողքին դաս անելու գործընթացի ժամանակ․
Կարևոր չէ ինչքան եք դուք զբաղված՝ պետք է ժամանակ տրամադրեք երեխային, երբ նա անում է դասերը։ Եր-բեմն պետք է 2 ծնողներն էլ լինեն երեխայի կողքին, որպեսզի աջակցեն նրան։
5. Խրախուսեք․
Ցույց տվե,ք որ ճիշտ ժամանակին դասեր անելը, կանոններին հետևելը բերում է խրախուսանքի։ Երբեմն մոտի-վացիայի համար պետք է գնել շոկոլադ կամ ինչ-որ նվեր։ Դրանից հետո արդյունքը հաստատ կզգաք։
Ահա և վերջ։ Այս խորհուրդները կօգնեն փոխել ձեր երեխայի վարքագիծը դեպի լավը։