Ձեր երեխան չի՞ ցանկանում կատարել դասերը․ Այդ հարցը կարելի է լուծել շատ արագ և հեշտ. Ահա, թե ինչ է պետք անել…

Իհարկե ծնողները միշտ հուսահատվում են, երբ նրանց երեխաները չեն ուզում կատարել տնային հանձնարարությունները։

Սակայն կան երեխաներ, ովքեր չունեն խնդիր դասերը անելու հետ, բայց եթե ձեր երեխային դա տրվում է դժվարությամբ, ուրեմն ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես լուծեք այդ հարցը։

1. Տվեք ազատություն ժամանակի ընտրության մեջ և թողեք, որ հանգստանա

Երբեմն ավելի լավ է, երբ երեխան անում է դասերը միանգամից, երբ վերադառնում է դպրոցից տուն։ Դա տալիս է հնարավորություն հանգստանալու օրվա մյուս հատվածում։

Կան երեխաներ, ովքեր գերադասում են դպրոցից վերադառնալուց խաղան, իսկ դասերը ավելի ուշ անեն։ Ուղղակի հարկավոր է գտնել համապատասխան ժամանակի գրաֆիկ ձեր երեխայի համար։

2. Վերածեք այն ամենօրյա պարտականության․

Սկսած արդեն դպրոցական տարիքից սկսեք երեխային տրամադրել այն բանին, որ տնային հանձնարարությունները պարտադիր են։ Սովերեցրեք նրան, որ դա՝ կրկնվող պարտականություն է։

3. Հաստատեք կանոններ և պահպանեք դրանք․

Մի փոփոխեք ձեր ընտրած գրաֆիկը։ Անջատեք հեռուստացույցը և խուսափեք բոլոր շեղող հանգամանքերից։

4. Միշտ եղեք երեխայի կողքին դաս անելու գործընթացի ժամանակ․

Կարևոր չէ ինչքան եք դուք զբաղված՝ պետք է ժամանակ տրամադրեք երեխային, երբ նա անում է դասերը։ Երբեմն պետք է 2 ծնողներն էլ լինեն երեխայի կողքին, որպեսզի աջակցեն նրան։

5. Խրախուսեք․

Ցույց տվե,ք որ ճիշտ ժամանակին դասեր անելը, կանոններին հետևելը բերում է խրախուսանքի։ Երբեմն մոտիվացիայի համար պետք է գնել շոկոլադ կամ ինչ-որ նվեր։ Դրանից հետո արդյունքը հաստատ կզգաք։

Ահա և վերջ։

Այս խորհուրդները կօգնեն փոխել ձեր երեխայի վարքագիծը դեպի լավը։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика