Նա ուշացավ ընդամենը 2 րոպե և ողջ մնաց:
Անհավանական ողբերգություն:
Անտոնիս Մավրոպուլնոսը գրում է, որ նա ուշացել էր չվերթից, որը վթարի ենթարկվեց անմիջապես թռիչքից հետո մահվան դատապարտելով շուրջ 157 մարդու կյանք:
Նա իր գրառումը անվանել է «Իմ երջանիկ օրը»:
«Երբ ես տեղ հասա, ուշացել էի, խնդրում էի ինձ ներս թողնել, սակայն ինձ թույլ չտվեցին, փաստորեն նրանք փրկեցին իմ կյանքը, չնայած, որ այդ պահին շատ էի սրտնեղվել:
2 րոպե առաջ ավարտվել էր նստեցումը, ես պատուհանից տեսնում էի վերջին ուղևորներին, որ ինքնաթիռ էին բարձրանում և անկեղծ ասած, հոգուս խորքում նախանձում էի նրանց, ինչ իմանայի, որ ….: Ինձ հանսգտացրին ասելով, որ ես կկարողանամ թռչել հաջորդ ինքնաթիռով:
Ժամը 10:50 ես նստեցի հաջորդ ինքնաթիռը, աշխատակիցներն ինձ ասացին, որ անվտանգության նկատառումներից ելնելով ինձ չեն կարող թույլ տալ գտնվել ինքնաթիռում:
Իմ բողոքներն արդյունք չտվեցին:
Հետո ինձ ուղեկցեցին օդանավակայանի ոստիկանական բաժանունք և բացատրեցին որ ես միակ ուղևորն եմ, որը չի նստել ինքնաթիռ, որը վթարի է ենթարկվել:
Ես շոկի մեջ էի:
Փաստորեն, եթե ես չուշանայի …:
Ես անմիջապես որոշեցի տեղյակ պահել իմ հարազատներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն, որ երջանիկ պատահականության շնորհիվ ես այդ ինքնաթիռում չեմ եղել:
Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ ես անսահման շնորհակալ եմ, որ ողջ եմ, որ ապրում եմ և այդ պահից սկսած ես սկսեցի գնահատել իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, րոպեն:
Ես հասկացա, որ ամեն վայրկյան կարող է կայնքը ընդհատվել ու հասկացա, որ սիրում եմ կյանքը»: