Մահացող տղամարդու ընտանիքը գնաց նրան այցի, բայց նա հիվանդասենյակում չէր. երբ նրան գտան, բոլորը կորցրին խոսելու ունակությունը․․․

Բոլորիս համար կան բաներ, որոնք կուզենայինք անել մահանալուց առաջ: Ոմանք երազում են մարաթոնում հաղթել, ուրիշները՝ տեսնել աշխարհի մեծագույն հրաշքներից մեկը: Բայց երբ շատ քիչ ժամանակ է մնում, վերջին ցանկությունները կարող են շատ պարզ լինել:

75-ամյա Քարսթեն Հանսենն իր կյանքի վերջին օրերն էր ապրում: Հիվանդանոցում նա աորտայի անևրիզմայի ճեղքվածք ունեցավ, ինչը բարդ վիրահատություն և երկարատև վերականգնում էր պահանջում: Քարսթենն արդեն չափազանց թույլ և հիվանդ էր վիրահատվելու համար, բաց առանց դրա չէր փրկվի:

Բժիշկները տղամարդուն ասացին, որ մի քանի օրում, հնարավոր է՝ նույնիսկ ժամում նա կմահանա ներքին արյունահոսությունից: Քարսթենին ոչինչ չէր մնում անել, քան նստել հիվանդասենյակում ու սպասել: Նա ժամանակ չուներ իր կյանքի մասին մտածելու, ուստի բուժքրոջը խնդրեց կատարել իր վերջին ցանկությունը, որը զարմանալիորեն պարզ էր:

Հանսենն ընդամենը մեկ ծխախոտ և մեկ գավաթ գինի էր ուզում: Դանիական հիվանդանոցում, որտեղ Քարսթենն էր, խստիվ արգելվում էր ծխել, բայց բժիշկները և բուժքույրերը համարեցին, որ կարող են աչք փակել կանոնների վրա այդ առանձնահատուկ դեպքում: Նրանք տարեց մարդուն տարան հիվանդասենյակի պատշգամբ, որպեսզի նա կարողանար ծխել, գինի խմել և իր վերջին մայրամուտը վայելել:

Բարեբախտաբար, Քարսթենը նաև հնարավորություն ունեցավ ժամանակ անցկացնել իր մտերիմների հետ: «Այդ պահին հիվանդասենյակի պատշգամբում այնպիսի հարմարավետ և անբռնազբոս մթնոլորտ էր իշխում: Իհարկե, Քարսթենի հարազատները սգում էին՝ իմանալով, թե նրան որքան քիչ ժամանակ էր մնացել:

Բայց այդ երեկոն իսկապես լի էր անհավանական հարամարավետությամբ և նույնիսկ հումորով»,- ասում է բժիշկը: Մեկ գավաթ գինին խմելուց կարճ ժամանակ անց Քարսթենը խաղաղ մահացավ հիվանդի իր մահճակալին: Քարսթենի բուժքույրերն այս հուզիչ պատմությունը հրապարակեցին հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում, այն սիրով և աջակցությամբ լի շատ արձագանքներ ստացավ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика