Որպիսի երեխաները առողջ և խելացի մեծանան, նրանց անհրաժեշտ են ծնողներ: Հենց նրանք են ապահովում երեխաների անվտանգությունը, կացարան և սնունդ են տալիս:
Եվ, անշուշտ, իրենց սերը: Ցավոք, վատ ծնողներից երեխաները ստանում են ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական վնաս, գրում է Enterate de algo-ն:
2 և 3 ամյա երեխաներին թողել են փողոցում, առանց վերնահագուստի, նրանց մոտ կա երկու մանկական շիշ և ձեռքերի վրա գրված են անունները:
Երեխաները կեղտոտ և քաղցած էին, կրտսերի ճակատին կար կապտուկ: Աղջիկներից մեկի անունը Լուպիտա էր, մյուսինը՝ Մելիսսա, նրանք հայտնեցին, որ մայրիկը իրենց նստեցրել է դրսի նստարանին և ասել, որ իրեն սպասեն:
Երբ ժամանեցին ոստիկանները, փորձեցին գտնել երեխաների բարեկամներին՝ հարևաններին հարցուփորց անելով:Մայրիկը այդպես էլ չհայտնվեց:
Երեխաներին զգեստափոխած և կերակրած հարևանները հայտնաբերեցին, որ նրանց փոքրիկ մարմինները պատված են կապտուկներով:
Արդյունքում երեխաներին տեղափոխեցին Արդարադատության Տուն, որտեղ նրանք մի քանի ժամ անցկացրեցին, մինչև մանկատուն գնալը:
Հավանաբար, նրանք այլևս չեն տեսնի իրենց մորը: Սակայն, գու՞ցե այդպես ավելի լավ է:
Նյութը հրապարակման պատրաստեցinfo-arm.com-ը