Նա շրջապատողներին զարմացնում է իր կյանքի առաջին րոպեներից: Բանն այն է, որ աղջիկը խիտ մազերով է ծնվել: Հիմա գեղեցկուհին 11 ամսեկան է, նա ավելի շատ մազ ունի, քան հայրը:
Այս երեխան հիացնում է անծանոթներին փողոցում: Բժիշկները ծնողներին զգուշացնում էին, որ փոքրիկն առատ մազերով կծնվի, բայց հավանաբար չէին էլ ենթադրում, որ մազերն այդքան շատ կլինեն:
«Մենք կարծում էինք, որ մազերը կբարակեն, երբ Ջորջին մեծանա: Իսկ հիմա տեսնում ենք, որ դրանք աճում և ամրանում են»,— ասում է Քլերը՝ հրաշք-փոքրիկի մայրը: Զբոսնելիս Ջորջին շատ ուշադրություն է գրավում: Որոշ մարդիկ կարծում են, որ նրան պրոֆեսիոնալ սանրվածք են անում:
Քլերը կարծում է, որ այդպիսի մազերը փոքրիկը հայրական կողմից է ժառանգել: Այդ ճյուղի հարազատները լավ մուգ գույնի մազեր ունեն:
«Երբ Ջորջին արթնանում է, բավական ժամանակ է պետք նրա մազերը սանրելու համար»,— նշում է մայրը: Բարեբախտաբար, աղջկան սանրվելը դուր է գալիս: Մինչև հիմա փոքրիկի մազերը ոչ մի անգամ չեն կտրել, բայց նրա ծնողները մտածում են այդ մասին: