Սառը աշնանային առավոտ էր, անձրև էր գալիս:
Երիտասարդ աղջիկը՝ նորածին երեխային գրկած, վազում
էր դեպի անտառը…Կրծքին էր սեղմում երեխային՝ երբեմն ետ նայելով…
-Ես քեզ սիրում եմ:
-Ես քեզ նույնպես, մենք միշտ միասին կլինենք:
Ալինան և Արմենը՝ միմյանց ձեռքից բռնած, զբոսնում էին հարազատ գյուղի փողոցներով:
Երազում էին ավարտել դպրոցը, համալսարանը, ամուսնանալ և միշտ երջանիկ լինել միասին:
Շուտով նրանք անսպասելի փաստի առաջ կանգնեցին. Ալինան երեխայի էր սպասում:
Երբ Արմենն իմացավ այդ մասին, շատ կոպիտ ասաց.
-Կարող է գժվել ե՞ս, ես դեռ մասնագիտություն չունեմ, աշխատանք չունեմ, ինչպե՞ս ենք ապրելու, գնա աբորտ արա, այդ երեխան մեզ պետք չէ:
Ալինան վազում էր տուն, իսկ գխից դուրս չէին գալիս սիրելիի խոսքերը:
Աղջիկը երկար ժամանակ թաքցնում էր մորից, որ երեխա է ունենալու, սակայն մի քանի ամիս անց դա անհնար դարձավ:
Շոկի ենթարկված ծնողները խոստացան դստերը, որ ամեն ինչ լավ կլինի:
Ծննդատուն…Ալինան խնդրում է, որ բերեն նորածին որդուն, շատ է ուզում նրան տեսնել, սակայն անընդհատ հետաձգում են:
Իսկ երեկոյան Ալինան ինքն է որոշում գնալ և գտնել երեխային, բայց բուժքույրների սենյակի կողքով անցնելու պահին լսում է նրանց խոսակցությունը.
-Վաղն առավոտյան ամեն ինչ կավարտվի:
Ալինայի մայրը կգա երեխայի հետևից և կտանի նրան մանկատուն: Իսկ Ալինային պիտի ասենք, իբր երեխան մահացել է:
Ալինան մոլորության մեջ էր: Դեռ լույսը չբացված՝ նա թաքուն վերցրեց երեխային, նրան ծածկոցի մեջ փաթաթեց և դուրս եկավ պալատի պատուհանից, բարեբախտաբար առաջին հարկում էր պառկած:
Անտառի մյուս կողմում ապրում էր Ալինայի տատիկը: Նա որոշեց գնալ այնտեղ:
Ամբողջ ճանապարհին աղջիկը վազում էր և շշնջում որդուն.Քեզ ոչ ոքի չեմ տա, փոքրիկս…
Տատիկն ամեն ինչ իմացավ, իրեն սեղմեց թոռնուհուն և նորածին որդուն.
-Մի արտասվիր, ես ձեզ շատ եմ սիրում, կմնաք ինձ մոտ…