Մայրը իր դստեր հետ ծաղրեց խանութում հարսանեկան զգեստ փորձող թմբլիկ աղջկան․ Խանութի տիրոջ պատասխանը ուղղակի զարմացրեց բոլորին…

Կարդալով այս հուզիչ պատմությունը՝ ես սկսեցի լաց լինել։ Խնդրում եմ, կարդացեք այն և արեք հետևություններ։Հարսանեկան զգեստների խանութում մի գեր աղջիկ զգեստ էր փորձում։

Նա ուզում էր ունենալ թագուհու տեսք այդ հատուկ օրը։Այդ պահին խանութ են մտնում մի մայր և աղջիկ՝ իրենց պատվերի հետևից։ Այդ աղջիկը շուտով պետք է ամուսնանար։

Եվ այդ պահին նրանք, ծաղրելով և ծիծաղելով, ասում են. «Մենք մտածում էինք, որ կետերը չեն ամուսնանաում»։

Դա լսեց խանութի վաճառողուհին, ով միաժամանակ խանութի տերն էր։ Նա հարցրեց այդ կնոջ և աղջկա անունները, այնուհետև գրեց թղթի վրա մի բան և տվեց նրանց։

Դա կտրոն էր, որը մերժում էր նրանց պատվերը և վերադարձնում գումարը։

-Ինչպե՞ս թե, աղջիկս մեկ շաբաթից ամուսնանում է, մենք չենք հասցնի նոր զգեստ պատվիրել, այն էլ այսպիսի գեղեցիկ զգեստ։ Չի կարելի մերժել պատվերը, ասում էր աղջկա մայրը։

Վաճառողուհին նայեց նրանց և ասաց.

«Ես չեմ ուզում, որ ձեր պատճառով ինչ-որ հարսնացու իրեն վատ զգա։ Այնպես, որ վերցրեք այս կտրոնը և հեռացեք այստեղից, քանի դեռ ես ոստիկանություն չեմ կանչել»։

Ինքնահավան և իրենց բարձր դասող մայրը և աղջիկը չգիտեին, որ խանութի տիրուհու աղջիկը ունի վահանձև գեղձի դիսբալանս, և նա նույնպես գեր է, ինչպես խանութում զգեստը փորձող հարսնացուն և նա պայքարում է ավելորդ քաշի դեմ։

Այդ պատճառով էլ խանութի տիրուհին որոշել էր լինել արդարության կողմնակից, հասկանալով, որ մի օր այդ նույն բանը կարող են ասել նաև իր աղջկան։

Եվ իսկապես, ցանկացած հարսնացու իրավունք ունի այդ օրը լինել շատ գեղեցիկ և անկրկնելի։ Եվ ոչ ոք իրավունք չունի նրան զրկելու այդ հաճույքից։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика