Ֆեյսբուքայն օգտատերերից մեկը շատ ծիծաղելի դեպք է ներկայացրել։
Մեկն իր տղայի՝ Մուշեղի 10-ամյակի առթիվ հայտնի սուպերմարկետներից մեկում (անունը չի նշում չգովազդելու համար, բայց կարծում է՝ կկռահեք) պատվիրում է տորթ՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկարով։
Տորթը վերցնելու պահին տեսնում է, որ դրա վրա ոչ թե Արթուր Ալեքսանյանն է պատկերված, այլ․․․ Սամվել Ալեքսանյանը։
Ինչպես նշում է հեղինակը, ենթադրաբար, այդ խմորեղենի գործարանում մեկ հոգի չի աշխատում, ու ամենազավեշտալին, որ բոլորի համար Հիսուսից հետո երկրորդ մարդու նկարը 10-ամյա տղայի տորթի վրա տրամաբանական է։
Մուշեղ ջան, շնորհավոր ծնունդդ։