Անժելա անունով կինը և նրա երեք երեխաներն այդ օրը սովորականի պես պառկեցին քնելու: Սակայն գիշերը 2-ին արթնանալով՝ ԱՆժելան հասկացավ, որ շուրջն ամեն ինչ այրվում է:
Կինն արագ վեր կացավ, փորձեց երեխաներին դուրս բերել այրվող տնից:
Նա արագ վերցրեց 3 ամյա Վիննիին և 1.5 տարեկան Ռոզալիին, բայց հենց նրանք հայտնվեցին դրսում, երեխաները քայլեցին մոր հետևից:
Որպիսի նրանք տուն չմտնեն, մայրը մտավ տուն և ներսից փակեց դուռը:
Նա փորձում էր գտնել իր 7 ամյա դստերը:
Նա դուռը փակել էր փոքրիկներին պաշտպանելու համար, քանի որ գիտեր, որ նրանք իր հետևից կգան:
Նա երկար էր փնտրում դստերը, իսկ երբ գտավ, դուրս գալն արդեն անհնարին էր դարձել: Սենյակը կորել էր ծխի մեջ, արդեն դժվար էր շնչելը…
Մայրը վախեացավ, որ երեխան կարող է լուրջ այրվածքներ ստանալ, այդ պատճառով էլ նրան պառկեցրեց գետնին և իր մարմնով փակեց դստերը:
Նրանք այդպես պառկած մնացին այնքան ժամանակ, մինչ հարևանները տեսան հրդեհը և օգնություն կանչեցին:
Ընտանիքին տեղափոխեցին հիվանդանոց: Ամենալուրջ այրվածքներ ստացել եր մայրը: Սակայն մի քանի ամիս բուժումներ ստնալուց հետո ընտանիքը կրկին միավորվեց:
Եթե չլիներ մոր հերոսությունը, նա կարող էր կորցնել իր բոլոր երեխաներին…