Օրեր առաջ մորս ծննդյան տարեդարձն էր, լրանում էր նրա 50 տարեկանը :
Երբ ամուսնուս հետ որոշում էինք՝ ինչ ենք նվիրելու, որոշեցինք լավ ուրախացնել նրան:Գնացինք մեր ընկերոջ տուրիստական գործակալություն, նա մեզ մի քանի լավ տարբերակ առաջարկեց: Արդյունքում որոշեցինք նվեր-քարտ գնել, որով մայրս կգա այստեղ և կվերցնի ցանկացած ուղևորություն:
Մայրս ինձ ու եղբորս միայնակ է մեծացրել, հայրս մահացել է, երբ դեռ 2-3 տարեկան էինք: Մայրիկս ամբողջ կյանքում աշխատել է, որ մեզ ամեն ինչով ապահովի: Կարծում եմ, նա այժմ արժանի է հանգստի:Եվ ահա նվիրում ենք մորս նվեր-քարտը, չեմ ցանկանում նշել արժեքը, բայց մեզ համար դա բավականին մեծ գումար էր:
Իսկ եղբայրս ու կինը բերել էինք հնաոճ ջահ, որը, հավանաբար, իրենց նշանդրեքին նվեր էին ստացել: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ:Մորս շատ դուր եկավ մեր նվերը, նա այնքան էր ուրախացել, քիչ էր մնում թռվռար ուրախությունից:
Ամբողջ երեկո նա խորհրդակցում էր մեզ հետ, թե ուր գնա, նույնիսկ պահարանի վերևի հատվածից հանեց իր հին ճամպրուկը:Իսկ հաջորդ օրը զանգեց մայրիկս. նա արտասվում էր: Փորձում էր պատմել՝ ինչ է տեղի ունեցել, ներողություն էր խնդրում:
Ինչպես պարզվեց, եղբայրս երեկոյան վթարի է ենթարկվել, սակայն ինքն է մեղավոր եղել, քանի որ ոչ սթափ վիճակում նստել էր ղեկին:
Նա պայմանավորվել էր վթարված մեքենայի վարորդի հետ, որ գումար կվճարի, իսկ փոխարենը վերջինս ոչինչ չի հայտնի ոստիկանությանը: Մայրս առավոտյան գնացել է գործակալություն և վերադարձրել քարտը, իսկ գումարն էլ տվել է եղբորս:
Ես ու ամուսինս շոկի մեջ էինք: Զանգեցի եղբորս, ինչպես կարող էի աջակցեցի, ասացի, որ եթե օգնության կարիք լինի, թող դիմի մեզ:Բայց մի շաբաթ անց իմացա, որ եղբայրս իսկական ստոր և խաբեբա է. իրականում ոչ մի վթար չի եղել, նա ուղղակի գումարն իրեն է վերցրել:
Բնականաբար, մորս ոչինչ չասացի: Չեմ ուզում, որ այդ տարիքում նա հիասթափվի որդուց: Այժմ փորձում ենք հետ ստանալ մեր գումարը, բայց, կարծում եմ, դա անհնար կլինի: