16-ամյա Սոֆիի մայրը դառնությամբ է հիշում հուլիսի 13-ը, երբ նրա աղջկա սիրտը դադարեց զարկել Թուրքիայի հիվանդանոցներից մեկում։
Մայրը՝ Տատյանան, պատմում է, որ երբ դուստրը վերակենդանացման բաժանմունքում էր, լսեց նրա ճիչը․ «Մայրիկ, ես կմահանա՞մ, իմ սիրտը ուժգին ցավում է»,-աղջկա խոսքերն է հիշում մայրն ու արտասվում։
Մահից հետո, երբ աղջկա մարմինը տեղափոխեցին ՌԴ, ծնողներին նոր հարված էր սպասվում․ պարզվեց՝ աղջկա օրգանների մի մասը կտրված-հեռացված են։
Ենթադրում են, որ իրենց դստերը սպանել են օրգանների փոխպատվաստման համար։ Այս մասին հաղորդում է ntv.ru-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս դեպքը Թուրքիայի հանգստավայրերում ռուս զբոսաշրջիկների հետ կատարվող ողբերգություններից հերթականն է։
Մանրամասները՝ տեսանյութում։