Արդեն կես տարուց ավել ինձ մի հարց է անհանգստացնում: Ես ամուսնալուծված եմ, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ էր. ունեի սիրելի աշխատանք, հոգատար մայր և լավագույն որդի:
Քանի որ ամբողջ օրը աշխատանքի էի լինում, հանգստյան օրերին հավաքվում էինք ընտանիքով, զբոսնում: Որդիս հավասար սիրում է և ինձ, և տատիկին:Ամեն ինչ լավ էր, մինչ այն պահը, երբ մայրս ծանոթացավ իրենից 7 տարով փոքր տղամարդու հետ:
Որոշ ժամանակ հանդիպելուց հետո, նրանք որոշել են ամուսնանալ, բայց այստեղ են ապրելու:
Պատկերացնու՞մ եք, թե ինչ շոկի մեջ եմ:
Դեռ փորձում եմ շրջանցել այս թեման, մորս հետ ոչինչ չեմ խոսում այս մասին, բայց սա ինձ համար տարօրինակ է: Որքան էլ որ մորս համար ցավալի լինի, չեմ պատրաստվում ընդունել նրա որոշումը և աջակցել նրան:
Իսկ եթե այդ մարդը կայացած չէ և պարզապես ուզում է շահագործել մորս՝ մեր տանն ու մեր հաշվին ապրելու համար:Ինձ դուր չի գալիս, որ մեր տանը կարող է օտար տղամարդ լինել, ով ինձ բոլորովին դուր չի գալիս:
Որդուս հետ ուրիշ ապրելու տեղ չունեմ, հիմա ստացվում է, որ պիտի համակերպվե՞մ…Մնում է միայն մի ելք. համոզել մորս, որ նա հետ կանգնի իր կայացրած որոշումից:
Գուցե նա հասկանա, որ սխալ է… իսկ եթե փորձեմ ավելի լավ ճանաչել մորս ընտրյալին, գուցե նա այնքան էլ վատը չէ, ինչպես որ թվում է…