Երևանի «Շերեփ» ռեստորանում մատուցողները պարային մի ֆլեշմոբ են ցուցադրել, որը պարզապես անհնար է դիտել առանց հիացմունքի և զարմանքի:
Այս անակնկալը, վստահ ենք անջնջելի տպավորություն է թողել այցելուների վրա:
Նրանք ֆլեշմոբ-պարը սկսում են Մայքլ Ջեքսոնի երգի ներքո և ավարտում Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ով, որն այս դեպքում ճիշտ կլինի կոչել «Շերեփներով պար»:
Սա պարզապես պետք է տեսնել:
Պետք է նկատել, որ այս նախանձելի կոլեկտիվը մեծ ջանքեր է գործադրել ցուցադրելու նման չտեսնված անակնկալը:
Ինչ խոսք, ուղղակի հրաշալի է ստացվել:
Դիտեք ինքներդ և կիսվեք ձեր տպավորություններով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն