Մի քանի տարի առաջ աշխատում էի արագ սննդի կետում: Այնտեղ հաճախ էին գալիս երիտասարդ մայրիկներ՝ երեխաների հետ միասին:Մի գեղեցիկ օր էլ կրկին հյուրեր եկան՝ մոտ 3 տարեկան երեխայի հետ միասին:
Ծնողները թույլ էին տալիս երեխային վազվզել ամբողջ սրահում, մինչդեռ մենք զգուշացնում էինք, որ տղային իրենց մոտ պահեն, քանի որ մենք տաք ուտելիքներով սկուտեղով շրջում ենք ամբողջ սրահում, ինչ ասես կարող է լինել:
Ես մոտեցա մի սեղանին, բերեցի նրանց հաշիվը, սակայն երբ պիտի հետ գնայի, նրանք ինչ-որ բան ասացի, ես կտրուկ պտտվեցի և չնկատեցի, թե ինչպես ստացվեց, բայց հարվածեցի երեխային:
Ես ՇՈԿԻ մեջ էի: Տղան սկսեց շատ բարձր արտասվել, վազեց մոր մոտ և գլուխը դրեց նրա ծնկներին: Ես մտովի արդեն ստորագրում էի աշխատանքից ազատվելու իմ դիմումը և նոր գործ փնտրում: Ես գիտեի, որ նման բանի պատճառով աշխատանքից ազատում են:
Բայց այդ պահին տեղի ունեցավ ամենազարմանալին: Մայրը նայեց ինձ և ասաց որդուն.
—Ես քեզ ասացի, որ չվազես սրճարանում, այդպես չէ՞, սիրելիս: Վերջ տուր, բավական է լաց լինես: Արի ներողություն խնդրեք այս աղջկանից նրա համար, որ դու ավազակություն ես անում:
Ես վստահ եմ, որ այտդ այնքան էլ ուժեղ չի ցավում:
Ես այնքան շնորհակալ էի այդ կնոջը, կորցրել էի խոսելու ունակությունը: Նա իմ հայացիքց ամեն ինչ հասկացավ: