Մարտունի քաղաքի մի բնակչուհի մյուսին օգնել է ստանալ զոհված որդու անվամբ օգնությունը եւ հափշտակել գումարը։ Այդ մասին տեղեկցրել է Արցախի ՆԳՆ-ն։
«Դեկտեմբերի 13-ին ԱՀ ոստիկանություն էր դիմել Մարտունու շրջանի բնակչուհի Ս.Հ.-ն(ծնված 1974թ.,վերջինս հաշվառված է նաև ԱՆ հոգեթմրաբանական դիսպանսերում), զոհված որդու անվամբ 7.550.000 ՀՀ դրամ օգնությունը՝ Իսակովի փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղից ոմն Ռ.Հ.-ի օգնությամբ ստանալու և վերջինիս կողմից հափշտակելու մասին:
ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվելէ,որ նշված հանցագործությունը կատարելէ Մարտունի քաղաքի 40 ամյա բնակչուհի Ռ.Հ.-ն:Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»։