Թայլանդից տարօրինակ լուրեր են ստացվել, Առնոն անունով մի միլիոնատեր առաջարկում է 20 մլն դոլար նրան, ով կամուսնանա իր դստեր հետ: Բայց նա այդքանով չի սահմանափակվում, ամուսնանալու դեպքում փեսան կստանա նաև բիզնեսի մի մասը:
Ահա, թե ինչո՞ւ է նա այդպիսի որոշում կայացրել:Առնոնը մեծ հարստություն է դիզել հազվագյուտ դուրիան պտուղների աճեցմամբ `այս մրգի նրբությունը հիշեցնում է փափուկ պաղպաղակի ու շատ թանկ արժե, քանի որ բավականին դժվար է աճեցնել:
Տղամարդն արդեն 60 տարեկան է և ունի միայն մեկ դուստր, այդ պատճառով նա որոշել է անձամբ ընտրել փեսային, որպեսզի սեփական բիզնեսը փոխանցի հուսալի ձեռքերում:
Առնոնը չի փնտրում այնպիսի փսայի, որ լինի գիտությունների թեկնածու:
Ինչպես ինքը՝ Առնոն, ավարտել է ընդամենը 4-րդ դասարան, սակայն կարողացել է դառնալ Թայլանդի ամենահարուստ մարդը, այնպես էլ ընտրում է փեսայի:
Նրա համար կարեւոր է, որ տղան աշխատասեր լինի և ճիշտ գնահատի գումարը:
Հարկ է նշել, որ իր դուստր Կարնսիտան ընդհանրապես դեմ չէ իր հոր ընտրած տղային, նա բոլորովին վստահում է հորը:
Սակայն հարկ է նշել, որ որոնումը դեռ չի հանգեցրել արդյունքների, եւ կարծես նրանք դեռ երկար ժամանակ կփնտրեն լավ թեկնածուի: