Ես ունեմ մեծահասակ որդի: Ես ու կինս նրան միշտ պատշաճ ուշադրություն ենք դարձրել՝ փորձեով արժանապատիվ և խելացի մարդ մեծացնել:Նա ինձ միշտ կարող էր դիմել՝ օգնություն ստանալու համար: Ես նրան միշտ աջակցել եմ և խորհրդով, և ֆիզիկապես:
Համալսարանն ավարտելուց հետո որդիս աշխատանք գտավ: Գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում էր գրասենյակում: Հետո սկսեց ընկերություն անել մի աղջկա հետ:
Դրանից հետո նա տանը սկսեց ավելի և ավելի քիչ հայտնվել:Մի քանի ամիս անց մեր որդին ասաց, որ ուզում է ամուսնանալ: ՄԵնք արդեն մի քանի տարի գումար էինք խնայում և կարողացանք 2 սենյականոց բնակարան գնել՝ մերորդու նորաստեղծ ընտանիքի համար:
Տունը ձևակերպեցինք մեր տղայի անունով:Մենք իսկապես կողմ էինք այդ ամուսնությանը, առավել ևս վաղուց էինք երազում թոռների մասին:Երեք ամիս անց մեզ չափազանց տհաճ անակնկալ էր սպասում: Պարզվեց, որ մեր տղան արդեն վաղուց բուքմեյքերական ընկերություններում է խաղում:
Ամբողջ ժամանակն անցկացրել է ոչ թե աշխատավայրում կամ ընկերուհու հետ, այլ խաղադրույքներ է կատարել: Նա ընկերուհի չի էլ ունեցել, ամուսնանալու պլաններ, բնականաբար, չեն եղել: Իսկ տունը նա նույնպես վաճառել և պարտվել է ողջ գումարը:
Հիմա նա ոչինչ չունի, խնդրում է, որ իրեն թողնենք մեզ հետ ապրել: Նա ինքն իր ապագայի վրա խաչ է քաշել: Ամաչում ենք, որ նման տղա ենք մեծացրել: