Հարբած մարդը, որից գարեջրի հոտ էր գալիս, բարձրացավ ավտոբուս և նստեց հոգևորականի կողքին: Տղամարդու փողկապը կեղտոտ էր, դեմքին կարմիր շրթներկի հետքեր կային, իսկ օղու կիսատ շիշը դուրս էր ցցվել նրա վերարկուի պատռված գրպանից:
Նա բացեց թերթը և սկսեց կարդալ: Մի քանի րոպե անց, տղամարդը թեքվեց դեպի հոգևորականը և հարցրեց. -Ասացեք, Տեր Հայր, ի՞նչն է արտրիտի առաջացման պատճառը:
-Որդիս, այն առաջանում է անպարկեշտ կյանք վարելուց, երբ շփվում եք էժանագին ու անբարո կանանց հետ, օգտագործում եք չափից շատ արկոհոլ, և արհամարանքով եք վերաբերվում ձեր շրջապատին:
-Անիծված լինեմ…-արձագանքեց հարբած տղամարդը և շարունակեց կարդալը:
Հոգևորականը զղջաց ասածների համար և ասաց.
-Ցավում եմ: Չէի ուզում Ձեզ վիրավորել: Ձեզ մոտ արտրիտը վաղու՞ց է:
-Սուրբ Հայր ես արտրիտ չունեմ: Ես ուղղակի այստեղ կարդացի, որ Պապն է դրանով հիվանդ։