Մերի Մակարյանը օգոստոսի 14-ին ունեցել է իր առաջնեկին: Երեխան ծնվել է ԱՄՆ-ում, որտեղ ամուսինները բնակություն են հաստատել:
Tert.am Life-ն հայտնել էր, որ դերասանուհին սիրելիին՝ Վարդանին դուստր է պարգևելու։
Ավելի վաղ Մերին նշել էր, որ մարդու կյանքում ամենակարևոր և պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է։
Այս թեմայով Մերի Մակարյանի մայրիկը՝ Ռուզաննա Ավոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«14.08.2019 Ծնվեց մեր հրաշքը։ Սուրբ կույսի հովանու ներքո։
Աստված ամուր պահի իմ հրեշտակին և իր անուշ մայրիկին»։