Մեր երկրում դեռ կան սրբապիղծ մարդիկ. Տեսեք թե ինչ են արել Դիլիջանում Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը…

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝

օգոստոսի 20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ստացած ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են Դիլիջան քաղաքում նոր կառուցվող եկեղեցուն հարակից տարածքում

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը պղծելու փաստով:

Անհայտ անձը կամ անձինք հուշարձանի վրայից սուր գործիքով ջնջել են բարերարի անունը,

պոկել աղբյուրի ծորակը և ջարդել ցայտաղբյուրները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործության մասին Դիլիջանի

ոստիկաններին ահազանգել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմենակ Մանթաշյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика