Մեր ժամանակների հերոսը․․․

Սահակյան Խաչիկ, Շիրակի մարզ, գ․ Փոքր Սարիար

Մեր հերոս,մեր զինվոր,դու կաս դու անմահ ես,ու ոչինչ մոռացության պատճառ չի դառնա,դու կաս քո հերոս կո-չումով։ Քո բարի հայացքը,աչքերիդ պարզությունը, բարությունդ, էն քո հպարտ կեցվածքը որ ամեն ինչ ասում էր։

Միշտ ենք հիշելու…

Մենք չգիտեինք որ մեր կողքին, դպրոցում կար քո պես հերոս,որ մինչեվ վերջ կպայքարի բոլորիս համար․․․
Դու պաշտպանել ես մեր սուրբ հայրենիքը, մեզ,բայց ո՞վ էր ասել որ հայրենիքի պարտքը դու պետք է տաս մեր փոխարեն, հիմա ինչպես քեզ գտնենք, ծնկի գանք քո առաջ,մենք պարտք ենք քեզ մի ամբողջ կյանք։Դու քո չապ-րած կյանքը մեր փոխարեն դրեցիր զոհասեղանին։

Գիտե՞ս, Լուռ ենք բոլորս, բայց դու էս լռության մեջ քո ձայնով ու ծիծաղով։Ու Թող անիծվի թշնամին որ պոկեց քեզ, տարավ մեզանից։ Կարոտ մնացինք վերադարձիդ

Ինչքա՞ն մարդ էր քեզ սպասում․․․Ոչ մի բան հենց այնպես չի մնա

Հաղթելու ենք հանուն քեզ, հանուն բոլորիս, հանուն բոլոր նահատակների․․․

Համադասարանցի Լիդիա Աղասյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика