Մթերքներ, որոնք մենք օգտագործւմ ենք ամեն օր չիմանալով, որ դրանք վտանգավոր են սրտի առողջության համար…

Հավասարակշռված սննդակարգը կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ սրտի և անոթների առողջությունը պահպանելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը, որը բացասական ազդեցություն է ունենում դրանց աշխատանքի վրա:

Պանիր:

Պանիրը մեծ քանակով ճարպեր է պարունակում, ինչպես նաև՝ խոլեստերին: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պանիրը հաճախ է համադրվում կարագի հետ, օրգանիզմը մեծ քանակով խոլեստերին է ստանում, որը կարող է վնասել առողջությանը:

Կարմիր միս:

Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում 180 գրամից ավելի միս չօգտագործել: Կարմիր միսը կարող եք փոխարինել ձկով կամ հավով:

Աղ:

Մեր կողմից օգտագործվող մթերքը մեծ քանակով աղ է պարունակում, իսկ օրվա չափաբաժինը կազմում է 2.5 գրամ: Ուշադրություն դարձրեք սննդակարգին և նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը:

Ալկոհոլ:

Չոր գինին օգտակար է սրտի և անոթների առողջությանը, սակայն միայն այն դեպքում, երբ օգտագործվում է չափավոր: Դրա ավելորդ քանակը վերածվում է թույնի:

Թխվածք:

Տորթերը, փքաբլիթները, ալյուրից պատրաստված մթերքը մեծ քանակով խոլեստերին են պարունակում: Խոլեստերինի մակարդակի բարձրացումից և բարդություններից խուսափելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել այս մթերքի օգտագործումը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика