Այս բարը շատ փոքր էր, սակայն ուներ մի մեծ ու տարօրինակ գաղտնիք: Տեղացի միանձնուհին փողոցով անցնում էր, երբ կարիքները հոգալու համար որոշեց մտնել այդ բարը:
Երբ այցելուները նկատեցին միաննուհուն, հանկրծ քար լռություն տիրեց: Նա մոտեցավ բարմենին և հարցրեց.
— Կարո՞ղ եմ զուգարանից օգտվել: Բարմենը պատասխանեց.
— Իհարկե, ուղղակի ես պետք է Ձեզ զգուշացնեմ, որ այնտեղ տղամարդու մերկ արձան կա, որի «հրաշքը» ծածկված է միայն մեկ տերևով:
— Այդ դեպքում ես ուղղակի ուրիշ կողմ կնայեմ: Մի քանի րոպե անց, երբ լույսերը անջատվեցին և նորից միացան ու միանձնուհին էլ դուրս եկավ զուգարանից, բարում նրան դիմավորեցին բարձր ծափահարություններով:
Միանձնուհին մոտեցավ բարմենին և հարցրեց.
— Ես չեմ հասկանում, նրանք ինձ ծափահարեցին միայն նրա համար, որ ես զուգարան գնացի՞:
— Ոչ, պարզապես նրանք գիտեն, որ Դուք այնպիսին եք, ինչպիսին և մենք: Չե՞ք ուզում խմել:
— Ոչ, շնորհակալ եմ, բայց ես միևնույնն է չեմ հասկանում, ինչ է դա նշանակում:
— Ասեմ, ամեն անգամ, երբ այդ արձանի վրայի տերևը տեղից հանում են, բարի լույսերը հանգում են…