Այս փոքրիկ հոդվածում մենք կպատմենք, թե ինչպիսի խորամանկությունները կօգնեն լավացնել կերակուրը՝ հաղորդել նրան նոր համ և երկարեցնել պահպանման ժամկետը:
Այս և այլ օգտակար խորհուրդներ՝ հաջորդիվ.
1.
Նրանց համար, ովքեր սիրում են կարտոֆիլ՝ բաղադրատոմս: Կտրատեք 2 խնձոր, ցողեք այն կիտրոնահյութով և եփեք կարագի մեջ:
Հետո ավելացրեք պատրաստի կարտոֆիլի պյուրեյի մեջ այս խնձորակարագային խատնուրդը, նաև կաթ և սերուցք: Նուրբ և համեղ:
2.
Միսը եփելուց ավելացրեք երկու գդալ քացախ: Համը կլինի նուրբ և համեղ:
3.
Իդեալական թափանցիկ մսային դոնդող (холодец) կստացվի, եթե եփելու ընթացքում արգանակի մեջ ավելացնեք 2-3 ձվի կճեպ:
4.
Ձկան թարմությունը կարելի է որոշել սառը ջրով լցված ամանի միջոցով: Ոչ թարմ ձուկը կբարձրանա ջրի երես, իսկ թարմը՝ կիջնի ջրի հատակը: Մաքրելուց առաջ, ձկան վրա քացախ քսեք և թողեք մի քանի րոպե: Այդպես այն ավելի հեշտ կմաքրվի: