Մի կին իր տուն օձ է բերում և սկսում է խնամել նրան: Օձը իրեն հիանալի էր զգում: Բայց մի օր օձը հրաժարվում է սննդից, նա ոչինչ չէր ուտում:
Կնոջ ջանքերը ոչ մի արդյունք չէին տալիս: Կինը օձին տարավ անասնաբույժի մոտ:
Երբ բժիշկը զննեց սողունին, կնոջը մի քանի հարց տվեց: Բժիշկը հետաքրքրվեց արդյոք օձը գիշերը պտտվում է կնոջ մարմնի շուրջը:
Կինը պատասխանեց, որ իսկապես օձը ողջ գիշեր փորձում է գրկել իրեն և կինը մտածում է, որ նա իր երախտագիտությունն է հայտնում կնոջը:
Մինչդեռ բժշկի եզարակացությունը սարսափեցրեց կնոջը. օձը պատրաստվում էր ուտել կնոջը:
Օձը հրաժարվում էր սննդից, որպեսզի ստամոքսում տեղ ազատվի խոշոր կերի համար: Գալարվելով նրա մարմնի շուրջ օձը փորձում էր հականալ իր «համեղ պատառի» չափը:
Այս պառմությունը խորը իմաստ ունի:Հաճախ ընկերները, որոնք մեզ ժպտում են և մեզ հետ են ողջ ժամանակ, կարող են դավաճանել մեզ:
Մի վախեցեք իրական թշնամուց, վախեցեք ընկեր ձևացող թշնամուց, վերջինիս հարվածը շատ խորն է լինում և կարող է սպանել: